AM | RU
USD
EUR
RUB

Գնում եմ խորհրդարան, որ մեր երկրում օր առաջ փոխվի իշխանությունը. Գեղամ Նազարյան

 

Ես գնում եմ պարզելու ճշմարտությունը, պարզելու, թե ինչու եղավ պատերազմը, թե ինչու զոհվեցին մեր տղերքը, թե ինչո´ւ չկանխվեց պատերազմը, թե ինչո´ւ էր նիկոլը բանակցությունները սկսում զրո կետից՝ դրանով տապալելով խաղաղ բանակցությունները, թե ինչո´ւ էր Մակունցն ասում, թե Թուրքիան չի միջամտի պատերազմին, երբ բայրաքթարները իրենց թուրք մասնագետներով արդեն մեր տղերքի երկնքում էին։ Այս մասին ասում է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ, պատերազմում զոհվածի հայր Գեղամ  Նազարյանը: Այս մասին գրում է Hraparak.am-ը:

«Հերոսների ծնողներ, քույրեր, եղբայրներ, ինձ հարազատ դարձած ընտանիքներ. Ձեր քվեով եւ Ձեր թույլտվությամբ  երկուշաբթի օրը որպես ԱԺ պատգամավոր գնալու եմ նիստի։

Ես գնում եմ պարզելու ճշմարտությունը, պարզելու, թե ինչու եղավ պատերազմը, թե ինչու զոհվեցին մեր տղերքը, թե ինչո´ւ չկանխվեց պատերազմը, թե ինչո´ւ էր նիկոլը բանակցությունները սկսում զրո կետից՝ դրանով տապալելով խաղաղ բանակցությունները, թե ինչո´ւ էր Մակունցն ասում, թե Թուրքիան չի միջամտի պատերազմին, երբ բայրաքթարները իրենց թուրք մասնագետներով արդեն մեր տղերքի երկնքում էին։

Ես գնում եմ պարզելու ճշմարտությունը՝ սերունդների համար: Ես «Հայաստան» դաշինքի հետ գնում եմ խորհրդարան, որ մեր երկրում օր առաջ փոխվի իշխանությունը, որ նոր պատերազմ չլինի ու նորից տղերք չզոհվեն: Ես գնում եմ պայքարելու։

Ես չեմ լինելու կոնյունկտուրային պատգամավոր, որը պետք է պահպանի համընդհանուր պառլամենտարիզմի կանոնները: Չեմ լինելու ստվերային գործարքների մաս: Պայքարելու եմ, բացառելով իրավիճակին հարմարվելու որեւէ տարբերակ: 

«Այլընտրանքային նախագծեր խմբի» շրջանակներում մենք աշխատում ենք մի շարք հետաքրքիր օրենսդրական նախաձեռնությունների, առաջարկությունների վրա, որոնք կներկայացվեն առաջին հերթին Ձեզ՝ ինձ հարազատ ընտանիքներ, իմ քույրեր եւ եղբայրներ։ Դրանք սեպտեմբերից դառնալու են հանրային օրակարգի մաս։

«Ճշմարտություն սերունդների համար»  նախաձեռնության շրջանակներում, ինչպես եւ խոստացել էի, գործարկվելու է մեր տղերքին, մեր հերոսներին ու մեզ համախմբող հարթակը՝ www.imheros.xn--am--wde9n:

Պատերազմից տասն ամիսն անց դարձյալ մեր երկրում հանգիստ չէ, դարձյալ մեր սահմանին կրակում են ու դարձյալ մենք տալիս ենք  զոհեր։ Մեր տղերքը զոհվում են, քանի որ «արժանապատիվ խաղաղության» գաղափարը մենք չկարողացանք հասանելի դարձնել ամբողջ ժողովրդին։ Ուրեմն մեր պայքարը շարունակվում է, ուրեմն մենք պետք է ունենանք մի իշխանություն, որը կապահովի արժանապատիվ խաղաղություն ու որը սահմանային մարտերի ժամանակ քեֆ ու ուրախություն չի անի»,- ասվում է հայտարարությունում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝  https://hraparak.am/post/60c3784b59abff01920252b2e58a6b2c:

 

Լրահոս
Հետաքրքիր զուգադիպությամբ, այդ սպառազինությունը գնվել և մեր զինանոցը համալրել է 2018-ի աշնանը. Աբրահամյան ​ Ամունդի-ԱԿԲԱ-ն 10 հազար եվրո կուղղի սոցիալական բնակարանային ռազմավարության հետազոտությանը Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը հոկտեմբերի 2-ից վերսկսում է իր աշխատանքը Պուտինն ու Էրդողանը Սոչիում կքննարկեն նաև իրավիճակն Անդրկովկասում. Կրեմլ «ՀՀ իշխանություններին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել զրպարտությունը քրեականացնող հակասահմանադրական օրենքի կիրառումը». Freedom House Իրանի ԱԳՆ կոշտ պատասխանը երկրի հյուսիս-արևմուտքում անցկացված զորավարժությունների մասին Ալիևի մեկնաբանություններին Գեղարքունիքի հատվածում ադրբեջանական կողմի կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել Ալիևը հայտնել է, որ առարկություն չունի ՄԽ համանախագահների միջնորդությամբ Փաշինյանի հետ հանդիպելու հարցում Շախմատի թիմային ԱԱ․ Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ադրբեջանի ընտրանու հետ Կրակոցներ` Երևանի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց. կա 1 զոհ, 1 վիրավոր․ shamshyan.com «Փաստ». Ցանկանում է Ռուսաստանում Հայաստանի դեսպան դառնալ «Ժողովուրդ». Կառավարության որոշումն անկատար է մնացել. ի՞նչ եղավ 3.5 մլրդ դրամը «Փաստ». Արցախի նախագահը քննարկման հենց ամենասկզբից համաձայն է եղել ամեն գնով կատարել ադրբեջանցիների պահանջը «Հրապարակ». Փաշինյանը պատերազմից մեկ տարի անց էլ չի հաղթահարում վախերը «Հրապարակ». Ինչո՞ւ է Հայկ Մարությանը զենքով շրջում «Փաստ». Ոչ մի պաշտոն՝ առանց ՔՊ-ացման Հայաստանի ԱԳ նախարարի հետ չեմ հանդիպի․ Մեւլյութ Չավուշօղլու Ֆրանսիան ջանք չի խնայի, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում նպաստի կողմերի միջև երկխոսության վերսկսմանը․ դեսպանություն Վրաստանը մտադիր է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության «Թբիլիսյան հարթակ» ստեղծել. Ղարիբաշվիլի Մեր փրկությունը հզոր երկրի և միասնական հասարակության կառուցման մեջ է. Արթուր Վանեցյան Genesis Armenia-ի գրասենյակում տեղի ունեցավ կլոր սեղան՝ «Անավարտ պատերազմ» խորագրով (տեսանյութ) Ուշ գիշերով Դաշնակցության առաջին վաշտը մեկնեց Արցախ. Իշխան Սաղաթելյանի հիշողությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական լուծումը ենթադրում է Արցախի կարգավիճակի որոշում. ՀՀ ԱԳՆ Անգամ ռազմական գործողությունների դադարեցումից հետո Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ, հայատյաց և զավթողական քաղաքականությունը․ Արցախի ԱԳՆ Արցախի Հանրապետության շրջանների դեօկուպացիայի ուղղությամբ շտապ քայլեր պետք է իրականացնենք Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը քննարկել են պատերազմի հետևանքների հաղթահարմանն ուղղված աշխատանքների ընթացքը ԵՄ-ն մշտապես հետամուտ է եղել հակամարտության խաղաղ կարգավորմանը․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն Եվս մեկ տխուր օր Հայոց օրացույցում «Հրապարակ»․ Ինչու՞ է ընդհատակ է անցել Սիփան Փաշինյանը «Հրապարակ»․ Իշխանությունը գտավ անցանկալի համայնքապետներից ազատվելու բանալին «Փաստ»․ Որքա՞ն գումար է ծախսվել Անկախության 30-ամյակի միջոցառման համար Անցկացվել է պահեստազորայինների մարտական հերթապահության հերթափոխ Հայաստանում տեղացել է առաջին ձյունը (տեսանյութ) Հայկական կողմը որևէ միջազգային հարթակում չի բարձրացրել հայկական տարածքների դեօկուպացիայի խնդիրը. Մամիջանյան «Հայաստան» խմբակցությունը ՍԴ է մուտքագրել հոկտեմբերի 1-ից պատվաստվելու մասին առողջապահության նախարարի հրամանի վիճարկման հայցը «Սիրիայի հարցում Պուտինից այլ ակնկալիքներ ունեմ». Էրդողան Շուշիում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն «Ադրբեջանը հայտեր է ներկայացրել Ռուսաստանին՝ նոր տեսակի զենքի և ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար». Ալիև Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 906, մահվան՝ 18 նոր դեպք Էլ թաքունը ո՞րն է, եթե Էրդողանից ենք իմանում, որ ՀՀ վարչապետը փորձում է իր հետ հանդիպել․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan