Հայ ըմբիշների հիանալի մեկնարկը Տոկիոյի Օլիմպիական խաղերում

Հայ ըմբիշների հիանալի մեկնարկը Տոկիոյի Օլիմպիական խաղերում

Տոկիոյում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի երկու անդամներ՝ Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը խոշոր հաշվով պարտության են մատնել մրցակիցներին։ 

Կ. Չալյանի առաջին մրցակիցն է ուզբեկ Յալգաշբայ Բերդիմուրատովը, իսկ Ա. Ալեքսանյանինը ՝ ղըրղզ Ուզուր Ջուզուպբեկովը: Չալյանը հաղթեց 5:0 հաշվով, Ալեքսանյանը՝ 4։1 հաշվով։

Երկու հայ ըմբշամարտիկները հաղթել են նաև իրենց երկրորդ գոտեմարտերը և դուրս եկել կիսաեզրափակիչ։ Քառորդ եզրափակչում Արթուր Ալեքսանյանը 5-1 հաշվով առավելության է հասել Ֆինլանդիայի ներկայացուցիչ Արվի Մարտին Սավոլայնենի նկատմամբ։ Կիսաեզրափակչում Ալեքսանյանի մրցակիցը կլինի իրանցի ըմբիշ Մոհամադհադի Սարավին։ 

Կարապետ Չալյանը, իր հերթին, քառորդ եզրափակչում 2։1 հաշվով առավելության է հասել Ռուսաստանի ներկայացուցչի նկատմամ։ Կիսաեզրափակչում գյումրեցի ըմբիշի մրցակիցը կլինի Ղրղզստանի ներկայացուցիչ Ակժոլ Մախմուդովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում