Տոկիո-2020․ Ալեքսանյանի և Չալյանի կիսաեզրափակչի գոտեմարտերի մեկնարկի ժամը

Տոկիո-2020․ Ալեքսանյանի և Չալյանի կիսաեզրափակչի գոտեմարտերի մեկնարկի ժամը

Հունահռոմեական ոճի ըմբիշներ Կարապետ Չալյանն ու Արթուր Ալեքսանյանը, ինչպես հայտնի է, դուրս են եկել Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ։

ՕԽ-ի կիսաեզրափակիչ գոտեմարտերի մեկնարկը Երևանի ժամանակով 13։15-ից է։ Գոտեմարտերն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվեն Առաջին ալիքի եթերում, գրում է Tert.am-ը։

77 կգ քաշային Կարապետ Չալյանը կիսաեզրափակչում կգոտեմարտի Ղրղզստանի ներկայացուցիչ Ակժոլ Մախմուդովի հետ, իսկ մինչև 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանի մրցակիցը կլինի իրանցի ըմբիշ Մոհամադհադի Սարավին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում