AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է ԱԱԾ-ի գործողությունները լրագրող Նաիրի Հոխիկյանի նկատմամբ

 

Հայաստանի ժուռնալիստների միության անդամ, լրագրող, հեռուստամեկնաբան Նաիրի Հոխիկյանը 2021թ․ հուլիսի 29-ին հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ)` վկայի կարգավիճակով հարցաքննության, ինչի ընթացքում առգրավվել է լրագրողի բջջային հեռախոսը։

Հոխիկյանը առաջարկել է քննչական մարմնին կամովին տրամադրել իր ձեռքի տակ եղած փաստերը, սակայն ԱԱԾ ներկայացուցիչները անտեսել են լրագրողի պատրաստակամությունը և առգրավել են հեռախոսը, որում եղել են անձնական ու մասնագիտական բնույթի բազմաթիվ տեղեկություններ։ Այս առումով քննչական մարմինը, փաստորեն, խոչընդոտել է նաև լրագրողի մասնագիտական գործունեության իրականացմանը։

Հատկանշական է, որ Նաիրի Հոխիկյանը 2020թ․ 44-օրյա պատերազմի վերաբերյալ վավերագրական ֆիլմ և մի շարք փաստեր է հրապարակել, որոնք հանրային լայն քննարկումների առիթ են դարձել, ինչից հետո ՀՀ իշխանությունը փաստացի սկսել է հետապնդում իր մասնագիտական գործունեությունը իրականացնող լրագրողի նկատմամբ։ Առանց քրեական գործի մանրամասներին ծանոթացնելու՝ վկայի կարգավիճակով հարցաքննության կանչելը և այդ ընթացքում նրա նկատմամբ կասկածյալի կարգավիճակին հատուկ գործողություններ անելը (մեղադրական բնույթի հարցեր, անձնական իրի առգրավում) լրագրողի նկատմամբ ոչ օրինական գործողություններ և ճնշումներ են։

Նաիրի Հոխիկյանը հրապարակել է հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինի խոսքերի մի շարք մանրամասներ, որոնք լույս են սփռում 44-օրյա պատերազմի մութ էջերի վրա, դրանք փաստացի ապացուցողական բազա են պարունակում, մինչդեռ ԱԱԾ-ն առգրավում է լրագրողի հեռախոսը։

Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է ԱԱԾ-ի գործողությունները լրագրող Նաիրի Հոխիկյանի նկատմամբ՝ միաժամանակ կոչ անելով ՀՀ ՄԻՊ գրասենյակին՝ քննել և հրապարակային գնահատական տալ լրագրողի նկատմամբ պետական ուժային կառույցի արարքին։

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ
Սաթիկ Սեյրանյան

Լրահոս
Արայիկ Հարությունյանը՝ նախագահ, Նաիրի Սարգսյանը՝ աշխատակազմի ղեկավար Սաուդյան Արաբիան 50 ավիահարված Է հասցրել Եմենին «Շահումյանցի Ժիրոյին», «Կիլիկիացի Հարութին» ու «Պզեին» մեղադրանք է առաջադրվել. ՔԿ Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանն ազատվել է աշխատանքից Նաիրի Սարգսյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից Եվրոպային առաջարկում են ռուսական գազը փոխարինել ավստրալականով Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով Հենրիխ Մխիթարյանը կհեռանա Ռոմայից 47 համարի ավտոբուսը Երևանում երթևեկում է մայթով Ոչխա՛ր, անասո՛ւն, քո ծնողն ա անտակտ ոչխարը․ կռիվ հանձնաժողովի նիստում ՄԻՊ-ը Բելգիայի ԱԳՆ-ում ներկայացրել է ադրբեջանցի զինծառայողների հեռացման հրատապությունը և հիմքերը Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել մոտ 300 հայերի նկատմամբ Մահացել է գրող, բանաստեղծ, այլախոհ, ԽՍՀՄ նախկին քաղբանտարկյալ Մերուժանը Բորիս Ավագյանը բանտից սկանդալային տեղեկություն է հայտնել Փաշինյանի և 2 պաշտոնյաների մասին․«Հրապարակ» Փնտրվում է նախագահ․ իշխանության անդամները ցայտնոտի մեջ են․ «Ժողովուրդ» Ալեն Սիմոնյանն ու Հրաչյա Հակոբյանը առանձնատներ են կառուցում. «Իրավունք» ԱԱԾ-ն որոշում է կայացրել «անպիտան հրթիռների» քրգործով. ուշագրավ զարգացումներ․ «Ժողովուրդ» Զաքարյանը համայնքապետարանում ռազմական կարգ է սահմանել. աշխատակիցները «չեստ» են տալիս․ «Հրապարակ» Նոր փոփոխություն՝ հեղուկ գազի լցակայաններում․ «Ժողովուրդ» Երևանի և 2 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի․ ՀԷՑ Մահացել է Ալիևի թիկնազորի պետը Գերմանիան և Հունաստանը խոչընդոտում են ուկրաինացի զինվորականների նախապատրաստմանը Նախագահի աշխատակազմը չի հերքում, որ Արմեն Սարգսյանը այլ երկրի քաղաքացիություն ունի Ջրականի շրջանից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն ՀՀ զինված ուժերը համալրվել է դեսանտային նոր ուղղաթիռներով Երևանից լավ լուրեր ենք ստանում «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ․ Ալիև ՌԴ-Ուկրաինա հակամարտության դեպքում Խորվաթիան հետ կկանչի իր զինծառայողներին ՆԱՏՕ-ից ՌԴ արևմտյան ռազմական օկրուգը ուժեղացրել է հետախուզությունը Ուկրաինայի հետ սահմաններին Ադրբեջանցիներն առանց տեղեկացնելու են փորձել անցնել Կարմիր Շուկայի ճանապարհով․ ինչո՞ւ էր փակվել այն Քոչարյանի ընտանիքի անդամներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, դատական նիստը հետաձգվել է Թուրքիան ծրագրում է ավիաչվերթներ բացել Հայաստանի շրջաններում Արմեն Սարգսյանի վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ԱԱԾ Սենթ Քիթս և Նևիսի կովկասյան մասնաճյուղի հպարտ քաղաքացիներ. Վահե Հովհաննիսյան Նիդերլանդներն իր դիվանագետներին առաջարկել է կամավոր լքել Ուկրաինան Ուկրաինա-Ռուսաստան ճգնաժամը կարող է նոր պայթյունավտանգ իրավիճակ ստեղծել Հարավային Կովկասում Պաշտոնյաներն իրավունք չունեն ՄԻՊ-ի բարձրացրած խնդիրները «փակելու» համար դրանք անվանել քաղաքական Ամերիաբանկ. Հայաստանի առաջատար հարկատու բանկը 2021 թվականի տվյալներով Սյունիքի մարզը կարող է դուրս մղվել կենսական նշանակության ծրագրից․ Ոսկանյան Ձեռքբերման ժամանակ հրթիռներն արտադրող երկրում գտնվել են շահագործման և պահպանման ժամկետում Երևանի և չորս մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan