Այսօրվա Լիբանանը Հայաստանի պետության մոտալուտ ապագայի վառ նկարազարդումն է
Նմանատիպ
Անցյալ տարի այս օրը՝ օգոստոսի 4-ին, Լիբանանի մայրաքաղաքի նավահանգստում տեղի ունեցավ հզորագույն պայթյուն, որը վերջնականապես թաղեց առանց այդ էլ դժվարագույն իրավիճակում գտնվող լիբանանյան տնտեսությունը, իսկ քաղաքական ճգնաժամը խորացավ։
Այսօր Լիբանանը գրեթե ամբողջությամբ վերածվել է տապալված պետության (failed state), որն ամենօրյա ռեժիմով քանդվում է՝ նորանոր արհավիրքներ բերելով այդ երբեմնի ծաղկուն երկրի բնակիչներին։
Ես ցավով եմ հետևում այդ երկրում տեղի ունեցողին ոչ միայն այն պատճառով, որ այն մեզ բարեկամական պետություն է։ Այսօրվա Լիբանանը Հայաստանի պետության մոտալուտ ապագայի վառ նկարազարդումն է. այսպիսի վիճակում է հայտնվելու Հայաստանը, եթե այն շարունակի կառավարել ներկայիս տգետների կապիտուլիացիոն թիմը։ Երբ հաճախ ինձ հարցնում են՝ «լավ, էլ ի՞նչ վատ բան կարող է լինել էսքանից հետո», ես հաճախ եմ օրինակ բերում Սիրիան և Լիբանանը, որտեղ նույնիսկ տարրական անվտանգությունն այլևս երազանքի պես մի բան է, իսկ պետությունների վերականգնումը՝ գուցե նույնիսկ անհնար իրականություն։
*Նկարում Բեյրութի նավահանգստի և դրա շուրջ թաղամասի ավերակներն են այս պահի դրությամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում