AM | RU
USD
EUR
RUB

Բայդենը շնորհավորել է Փաշինյանին և պատրաստակամություն հայտնել շարունակել ջանքերը գերիների վերադարձի հարցում

 

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի և նոր կառավարության ձևավորման առթիվ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձում Բայդենն ընդգծել է, որ արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումն ընդգծում է հայ ժողովրդի ցանկությունը՝ ունենալու ավելի ժողովրդավար, արդար և բարգավաճ հասարակություն, որը զերծ է կոռուպցիայից:

«Վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանն առաջընթաց է գրանցել այս ոլորտներում: Միացյալ Նահանգներն ուրախ է օգնել այս ջանքերում, որոնց թվում են աջակցությունը նոր պարեկային ոստիկանության գործարկման և կոռուպցիոն ցանցերի դեմ պայքարի անկախ ինստիտուտների ձևավորման հարցերում: Մենք շարունակելու ենք լինել վստահելի գործընկեր այս նպատակներին հասնելու ձեր աշխատանքում»,- նշել է Բայդենը:

Նա հայտարարել է, որ հասկանում է այն դժվարին անվտանգային մարտահրավերները, որոնք ի հայտ են եկել 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով:

«Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել կողմերին բանակցելու համապարփակ, խաղաղ կարգավորման շուրջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Մենք հորդորում ենք Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս շուտ ներգրավվել առարկայական բանակցություններում:

ԱՄՆ-ն ուրախ էր աջակցելու Ադրբեջանից հայ ռազմագերիներին ազատ արձակելու ջանքերում, և մենք շարունակելու ենք կոչ անել անվտանգ վերադարձնել բոլոր գերիներին: Հուսով ենք, որ այս հարցում Վրաստանի աջակցությամբ մեր ունեցած առաջընթացը կարևոր հիմք կհանդիսանա հետագա տարածաշրջանային համագործակցության համար` ի հավելումն Մինսկի խմբի համանախագահների կողմից նախաձեռնված քննարկումների»,-Փաշինյանին հղված ուղերձում ասել է Բայդենը:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն պատրաստակամ է սերտացնել համագործակցությունը Հայաստանի հետ՝ ընդհանուր ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների հիմքի վրա: «Ակնկալում եմ աշխատել Ձեզ և Ձեր նոր կառավարության հետ՝ խորացնելու և ընդլայնելու համար մեր երկկողմ հարաբերությունները»,- եզրափակել է Սպիտակ տան ղեկավարը:

Լրահոս
ՀԱՊԿ-ն հայտարարել է ռազմական ոլորտում համատեղ բյուջեի մասին Ադրբեջանի փոխվարչապետն ու Իրանի դեսպանը քննարկել են Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը «Արևիկ» ազգային պարկի տարածքում բռնկված հրդեհը դեռ չի հաջողվում մարել․ շիջման աշխատանքները վերսկսվել են (տեսանյութ) Իշխանությունը տապալում է Սյունիքի հարցով «Հայաստան» խմբակցության նախաձեռնությունը․ հայտարարություն Books Times.am: «Ռուսաստանն ամերիկյան աշխարհաքաղաքականության մեջ», Զբիգնև Բժեզինսկի, Հենրի Քիսինջեր Books Times.am: «Ո՞վ է կառավարում աշխարհը», Նոամ Չոմսկի Նիկոլ Փաշինյանի կապերը Ռուսաստանի ադրբեջանամետ շրջանակների հետ։ Արթուր Դանիելյանի բացահայտումը Զոհրապ Մնացականյանը լրագրողից փախավ զուգարան (տեսանյութ) «Հրապարակ». Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնեցրել են առաջիկա համաձայնագրի դետալները «Ժողովուրդ»․ Համայնքների խոշորացման հարցը կքննարկեն երկու անգամ. իշխանությունը շտապում է «Փաստ»․ Նախնական քննություն՝ նորաստեղծ կուսակցության համար. ի՞նչ ծրագրեր ունի Ռուբեն Վարդանյանը «Հրապարակ». Նախկին ընդդիմադիրն անցել է իշխանությունների շարքե՞րը «Հրապարակ»․ «Հայաստան» դաշինքը 44-օրյա միջոցառումների ծրագիր է պատրաստել Որոտանի հատվածում ադրբեջանցիները կանգնեցրել են երեխաներով լի հայկական միկրոավտոբուսը, պոկել Արցախի դրոշը Ադրբեջանական զինուժն Արցախի արևմտյան հատվածում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. վիրավորվել է ՊԲ զինծառայող Առաջիկայում ականատես կլինեք փողոցային ակցիաների և գործողությունների. Իշխան Սաղաթելյան Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այցելել է Արցախ ORSIS-ը կրկին զենք կմատակարարի Հայաստանին Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձ գանգատներ են ներկայացրել միջազգային դատարանում միմյանց դեմ ՌԴ-ում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները Նախապատրաստվում է կապիտուլյացիայի փուլ ենթադրող խաղաղության փաստաթղթի ստորագրում. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Books Times.am: «Պետության կառավարման արվեստը. Ռազմավարություններ փոփոխվող աշխարհի համար», Մարգարետ Թետչեր Արցախից տեղահանված բնակիչների բողոքի ակցիան Կառավարության դիմաց․ ուղիղ Books Times.am: «Ամբոխի խենթությունը. Ինչպես են հանդուրժողականությունն ու բոլորին հաճոյանալու փորձերը խենթացրել աշխարհը», Դուգլաս Մյուրրեյ «Իրավունք». Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը սկսել է բացահայտ ծաղրել իշխանությանը Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային, միջազգային անվտանգության հարցերի Տաջիկստանում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հանդիպումը Որոտանի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ արարքները քրեորեն պատժելի են. փաստահավաք աշխատանքների նոր արդյունքներ «Հրապարակ». «Հայաստան» դաշինքի երկու պատգամավորներ իրավապահների ուշադրության կենտրոնում են «Ժողովուրդ». Իշխանության պայքարի արդյունքը. խաղամոլության թվերն աճել են «Հրապարակ»․ Արցախում արտասահմանցի բանվորների են բերել. կասկածներ կան, որ ադրբեջանցիներ են «Ժողովուրդ»․ ՔՊ խմբակցությունում թևերի են բաժանվել. ովքեր են գլխավորներն ու մեկուսացածները «Իրավունք». Արարատում իշխանության սցենարները փոխվել են «Ժողովուրդ»․ Բժիշկները նրբանկատորեն «հորդորում են» առայժմ չպատվաստվել Ռուսաստանը սահմանազատման առաջարկներ է փոխանցել Երևանին և Բաքվին. ՌԴ ԱԳՆ Հայտնի են դարձել հայ-ադրբեջանական համաձայնագրի դետալները. Hraparak.am Սերժ Սարգսյանի փաստաբանը ՀՀ երրորդ նախագահի հասցեին ուղղված սուտ մեղադրանքները բացահայտող փաստաթղթեր է հրապարակել Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ի տարածքում հայտնաբերվել է տղամարդու դի. shamshyan.com Փաշինյանը Ռահմոնի հետ քննարկել է երկկողմ հարաբերություններին և ՀԱՊԿ-ին վերաբերող հարցեր
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan