Ադրբեջանում դատապարտված ռազմագերիների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց

Ադրբեջանում դատապարտված ռազմագերիների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց

Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Ադրբեջանում կեղծ դատավարություններով անցնող շիրակացի ռազմագերիների հարազատները:

Tert.am-ի հետ զրույցում պատերազմից հետո Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի դիրքերից գերեվարված Մելս Ամբարդարյանի եղբայրը՝ Տիգրան Աբարդարյանը նշեց, որ պահանջում են արագ քայլեր ձեռնարկել իրենց հարազատներին վերադարձնելու համար և կոնկրետ ներկայացնել, թե այդ ուղղությամբ ինչ քայլեր են ձեռնարկվում։
«Իմ եղբորը և մյուսներին կեղծ դատավարության շրջանակում Ադրբեջանում դատապարտել են 6 տարվա ազատազրկման: Կյանքի, առողջության խնդիր կա: Բոլոր պատկան մարմիները պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն նրանց վերադարձնելու ուղղությամբ» ,-ասաց նա:

Տիգրան Աբարդարյանը նաև հիշեցրեց, որ ռազամագրիների հարազատները պարբերաբար իրենց պահանջները ներկայացրել են թե՛ կառավարությանը, թե՛ խորհրդարանին: Գործընթացին աջակցելու խնդրանքով դիմել էին նաև դեսպանատներին:
«Ուզում եմ հիշեցնել նաև, որ մեր հարազատները գերեվարվել են պատերազմից հետո: Միջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի և քայլեր ձեռնարկի»,-եզրափակեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում