ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր մանրամասներ ԱԱԾ-ի բացահայտումից. ինչ է արել համայնքի նախկին ղեկավարը

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր մանրամասներ ԱԱԾ-ի բացահայտումից. ինչ է արել համայնքի նախկին ղեկավարը

Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Երնջատափ համայնքի նախկին ղեկավար Հրաչյա Սահրադյանին մեղադրանք է առաջադրվել:

Մեզ հայտնի դարձավ, որ նա մշտապես իրականացնելով կազմակերպչական-տնօրինչական գործառույթներ, իրավասու լինելով տնօրինել համայնքի բյուջեի միջոցները, ապահովել դրանց նպատակային օգտագործումը և ստորագրել ֆինանսական փաստաթղթերը, յուրացման և վատնման եղանակով համայնքի բյուջեից տարբեր տարիների կատարել է առանձնապես խոշոր չափերով՝ 11.666.320 ՀՀ դրամի հափշտակություն, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք, գրում է կայքը:

Դեպքի առթիվ 2021 թվականին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քր. օր․ 179 հոդ․ 3-րդ մասի 1-ին կետի և 314 հոդ․ 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործը, որն ուղարկվել է ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչություն: Կատարվում է նախաքննություն:

Մանրամասները՝ տեսանյութում

Հետևեք մեզ նաև Telegram-ում