Հուշաքար` հերոսի հիշատակին

Հուշաքար` հերոսի հիշատակին

Չարենցավանում այսօր՝ օգոստոսի 18-ին, բացվեց 44-օրյա պատերազմում նահատակված Գեղամ Մադաթյանի հուշաքարը․ նա կդառնար 23 տարեկան։

Ինչպես նշում է Mediahub.am-ը, ապագայի հետ կապված բազում երազանքներ ունեցող երիտասարդը սեպտեմբերի 27-ին մեկնել էր ճակատ՝ հետը տանելով իր գրքերից մի քանիսը։

Մոր՝ Անահիտ Մադաթյանի խոսքով՝ որդին Արցախ մեկնելու մտքից ոգևորված՝ սավառնում էր:

«Սեպտեմբերի 27-ին` ճակատ գնալուց առաջ, ինձ ասաց, որ պինդ լինեմ, սպասեմ իր մեդալին»,- մեզ հետ զրույցում պատմեց տիկին Անահիտը։ Նա հպարտությամբ նշեց, որ որդին հստակ գիտակցում էր, թե ուր և հանուն ինչի է գնում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում