Գյուղի ուղղությամբ գիշերը կրակ են թափում տների վրա, մինչև ե՞րբ կարող ենք դիմանալ. Կութի գյուղապետ

Գյուղի ուղղությամբ գիշերը կրակ են թափում տների վրա, մինչև ե՞րբ կարող ենք դիմանալ. Կութի գյուղապետ

Ադրբեջանցիները երեկ երեկոյան մոտ կես ժամ կրակել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի ուղղությամբ։ Panorama.am-ի հետ զրույցում Կութի գյուղապես Սիմա Չիտչյանն ասաց, որ թշնամու կրակոցներից գյուղը վնասներ չի կրել, տուժածներ չկան։

«Մեկ-մեկ լինում են կրակոցներ, հաշվի չենք առնում, սակայն երեկվա կրակոցները գյուղի ուղղությամբ էին, կպել էին տանիքներին, բայց չէին վնասվել»,- ասաց գյուղապետը։

Ս. Չիտչյանն ասաց, որ գիշերվա ընթացքում, նաև այս պահին կրակոցներ չկան։

Նրա խոսքով, գյուղի բնակիչները, իհարկե, ընկճված են, վախ կա. «Գյուղի ուղղությամբ գիշերը կրակ են թափում տների վրա։ Մինչև ե՞րբ կարող են դիմանալ, բայց հիմա բոլորը գյուղում են»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում