Խաչատուր Սուքիասյանից պահանջում ենք հերքել Սերժ Սարգսյանի պատիվն ու բարի համբավն արատավորող տեղեկությունները. Փաստաբան

Խաչատուր Սուքիասյանից պահանջում ենք հերքել Սերժ Սարգսյանի պատիվն ու բարի համբավն արատավորող տեղեկությունները. Փաստաբան

Րոպեներ անց հայցադիմում կմուտքագրեմ Երևանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պատիվն ու բարի համբավն արատավորող տեղեկությունները հերքելու պահանջով: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց երրորդ նախագահի փաստաբան Ամրամ Մակինյանը, փոխանցում է Tert.am-ը:

Նա նշեց, թե պահանջում են հերքումը ներկայացնել այն նույն ամբիոնից, որից հնչեցվել է: Հիշեցնենք, որ իշխանական խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ԱԺ ամբիոնից հայտարարել էր, թե «3-րդ նախագահը 100 միլիոն դոլարից ավելի «կազինոներում» կրվել է»։

Մակինյանի խոսքով՝ հայցադիմումը բավականին ծավալուն է, ներկայացրել են բոլոր հիմնավորումները, որոնց ուժով, փաստաբանը վստահ է, դատարանը հայցը բավարարելու է և պարտավորեցնելու է Խաչատուր Սուքիասյանին՝ հերքել տեղեկությունները: «Մենք պահանջել ենք Խաչատուր Սուքիասյանից 1 միլիոն դրամ՝ որպես վնասի փոխհատուցում, որն ամբողջությամբ պետք է վճարվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»,-հավելեց Մակինյանը:

Ըստ փաստաբանի՝ այս իշխանությունները մինչ իշխանության գալը գեներացրել են շատ մեծ քանակության սուտ, որի արդյունքում կարողացել են հասարակությունը բաժանել «սևերի» և «սպիտակների։

Հետևեք մեզ նաև Telegram-ում