Երկու հայ ռազմագերիներ Հայաստան են վերադառնում։ Հայտնի է նրանց անունները

Երկու հայ ռազմագերիներ Հայաստան են վերադառնում։ Հայտնի է նրանց անունները

Հայտնի են Բաքվից Երևան վերադարձող հայ 2 ռազմագերիների անունները։ Սպուտնիկ Արմենիայի տեղեկություններով` Հայաստան են վերադառնում Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը։

Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ Բաքվից Երևան են վերադառնում 2 գերիներ։ Նրանց հայրենիք վերադարձնելու համար Ադրբեջան է մեկնել Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Ըստ տեղեկությունների՝ գերիների տեղափոխող ռազմական ինքնաթիռն արդեն Բաքվից ճանապարհվել է Երևան, շուտով վայրէջք կկատարի «Էրեբունի» օդանավակայանում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում