Հենց հիմա ջարդում ու վերացնում են ծառերը, կանաչ տարածքը․ ահազանգ «Ֆիզգորոդոկից» (տեսանյութ)
10/09/2021 11:26
Նմանատիպ
Ֆիզգորոդոկ Երևան ֆեյսբուքյան էջում բնակիչներն ահազանգել են և համապատասխան տեսանյութ տեղադրել․ «Հենց հիմա Ռատկո ՍՊԸ-ն ջարդում ու վերացնում է ծառերը, կանաչ տարածքը ֆիզիկայի գիտավանում, այն հատվածում, որի սեփականության օրինականությունը այս պահին քննվում է քրեական գործի շրջանակում, այն հատվածում, որը հանրային է եղել, զավթել է ապօրինաբար և պետք է վերադարձվի հանրությանը։
Պահանջում ենք կասեցնել աշխատանքները մինչև գործի քննության ավարտը: Անհապաղ»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում