Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այցելել է Արցախ

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այցելել է Արցախ

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այցելել է Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով այժմ Բաքվի վերահսկողության տակ գտնվող Ակնա քաղաք:

Ինչպես հայտնում է Tert.am-ը՝ հղվելով ադրբեջանական լրատվամիջոցներին, նրան դիմավորել է Ակնայում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը:

Հիշեցնենք, որ Կլաարը Բաքու մեկնելուց առաջ եղել է Հայաստանում, հանդիպել է երկրի վարչապետի և ԱԳ նախարարի հետ: Բացի այդ, նա այցելել էր Երասխ:

«Երասխի այցելությունը լավ պատկերացում է տալիս, թե որքան մոտ են Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական դիրքերը։ Կարևոր է սահմանին թուլացնել լարվածությունը` բանակցություններում մթնոլորտը բարելավելու համար։ Եվրամիությունը պատրաստ է աջակցել դրան»,- «Թվիթեր»-ում գրել էր ԵՄ հատուկ ներկայացուցիչը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում