AM | RU
USD
EUR
RUB

Ռեջեփ-Իլհամ-Նիկոլ= 0 արդյունք

 

ՊՆ նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ռեջեփ-Իլհամ-Նիկոլ= 0 արդյունք։

Առանց Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի գործուն աջակցության և փոխհամաձայնեցված խաղի, Թուրքիան երբեք Հարավային Կովկաս մտնել չէր կարող (0)։ Այսօր Թուրքիայի ռազմական ներկայությունը ոչ միայն ցամաքային զորավարժություններում է, այլ հասել է նույնիսկ Կասպից ծով։ Եվ պատահական չէ, որ Արցախի օկուպացված շատ տարածքներում ադրբեջանական դրոշների կողքին դրվել են նաև թուրքականը։

Նիկոլը (կամ նրա նման մեկը) խիստ անհրաժեշտ էր, որպեսզի ինքնուրույն գործող Հայաստանը դուրս բերվի ռեգիոնալ խաղից և Ռուսաստանին հետ մղելով՝ Թուրքիայի համար ճանապարհ բացի դեպի արևելք։ Նիկոլը բերվեց և ծրագիրը սկիզբ առավ 44 օրյա պատերազմով, իսկ Նիկոլի վերընտրվելուց հետո, այն շարունակվում է Սյունիքը սեղմելու միջոցով։

Գնեք գրքեր Books Times.am առցանց գրախանութից
———————————————————————————————


«Ամբոխի խենթությունը.Ինչպես են հանդուրժողականությունն ու
բոլորին հաճոյանալու փորձերը խենթացրել աշխարհը»
Դուգլաս Մյուրրեյ

 

Դեպի Արևելք, Թուրքիայի ճանապարհն առաջին հերթին անցնում է Հարավային Կովկասով և ունենալու է շարունակություն, եթե ավելի մեծ պատերազմ չսկսվի։ Պատերազմ՝ որտեղ Հայաստանը, Արցախը և Ադրբեջանը լինելու են ընդամենը թատերաբեմ։ Նիկոլը զրոյացրեց Հայաստանի ռեգիոնալ կարևոր դերը աշխարհաքաղաքական այս մեծ խաղում։ Իսկ խաբեության խայծը՝ կեղծ խաղաղության ու «ապաշրջափակման» հույսերն են։

Իլհամը ևս զրոյացրեց շիա Ադրջեջանի դերը՝ իր լծակները տալով սունի Թուրքիային։ Եթե նկատում եք, այս ընթացքում զուգահեռաբար սլաքներ են ուղղվում նաև Իրանի դերակատարման դեմ։ Արևմուտքն այս խաղի գլխավոր ռեժիսորն ու սցենարի հեղինակն է, սակայն ուղակիորեն չի միջամտում հիմնական դերակատարներին։

Ռուսաստանն այս խաղում դեռևս չի սրում իրավիճակը և առայժմ ձգտում է կայունացնել, հավասարակշռողի դեր խաղալ, փորձելով մեկուսացնել Ադրբեջանին ու Հայաստանին՝ Թուրքիայի ազդեցությունից։ Ինչպես նաև իր ուժային վերահսկողության տակ է պահում Սյունիքի և Արցախի տարածքները՝ փակելով Թուրքիայի հեռահար ընդլայնման ուղին։ Այսինքն այն, ինչը Նիկոլը բացել էր Թուրքիայի համար։

Փաստերը բերում են նրան, որ Ադրբեջանն ու Հայաստանը այս խաղում կորցրել են իրենց ինքնուրույնությունը, իսկ Թուրքիան՝ առանց Իլհամի և Նիկոլի, կրկին անորոշ ժամանակով կարող է դուրս մղվել Հարավային Կովկասից։

Ռեջեփ+Իլհամ+Նիկոլ= Արցախի հանձնում + Սյունիքի հատում + Հայոց Ցեղասպանության ուրացում

Տարածաշրջանային քաղաքականության այս «բանաձևը» պարզ է այնքանով, որ չլիներ Նիկոլը՝ չէր լինի նաև Թուրքիայի ուղիղ մասնակցությունը Արցախի դեմ վերջին պատերազմում։ Իսկ առանց Թուրքիայի՝ Ադրբեջանը երբեք չէր հաղթի և չէր օկուպացնի Արցախի տարածքների մեծ մասը։

Մինչ պատերազմի սկիզբը՝ նիկոլական թայֆան համոզում էր հայ ժողովրդին, որ Թուրքիան չի խառնվի հայ-ադրբեջանական բախումներին։ 44 օրյա պատերազմի առաջին կեսին, Նիկոլը բղավում էր, որ Թուրքիան ուղակի մասնակցություն ունի և մի բան էլ ապահովում է զինված ծայրահեղական ջիհադիստների մուտքը ռազմադաշտ։ Սակայն Արևմուտքը լուռ հետևում էր, առանց որևէ գործնական միջամտության։ Այդ օրերին էլ ունեցանք զինուժի և անձնակազմի հսկայական կորուստներ և անկանգառ նահանջ։

Ռուսաստանը՝ փորձում էր կանգնեցնել պատերազմը, ժամանակ շահել և հարցի քաղաքական լուծումը տեղափոխել իր տիրույթ։ 2020թ. հոկտեմբերի 10-ին դա ձախողվեց և հարց է առաջանում, թե իրականում ո՞վ է խախտել ռուսական միջնորդությամբ, շուրջ 9 ժամ տևած բանակցությունը և համաձայնեցված հրադադարը։

Արդյոք Նիկոլը՞, թե՞ Իլհամը կարողացան արհամարհել ռուսական ջանքերը՝ խախտելով առաջին հրադադարը, որի պահանջները բոլորովին այլ էին (մեզ համար՝ առանց Հադրութի, Շուշիի, Քարվաճառի և Քաշաթաղի կորստի)։

Գնեք գրքեր Books Times.am առցանց գրախանութից
———————————————————————————————


«Ռուսաստանն ամերիկյան աշխարհաքաղաքականության մեջ»
Զբիգնև Բժեզինսկի, Հենրի Քիսինջեր

Արցախի մեծ մասը մենք չէինք կորցնի, եթե չլինեին Նիկոլի, Իլհամի և Ռեջեփի համատեղ ջանքերը։

Չմոռանանք նաև, որ միայն Թուրքիան, 2021թ. մարտի 1-ին բացահայտ քննադատեց Նիկոլի հրաժարականը պահանջող ՀՀ ԶՈւ ԳՇ հայտարարությունը՝ այն համարելով ռազմական հեղաշրջում։

Քանի կա Նիկոլը՝ եռյակի համատեղ ջանքը գործելու է, ի հաշիվ Հայաստանի և Հայ ժողովրդի։ Սյունիքի շուրջ բանակցել ավարտել են, որը Թուրքիայից Ադրբեջան հատվելու է միջանցքով։ Հայոց Ցեղասպանության մոռացության տալու և ուրացման հարցը դրված է Նիկոլի առջև։ Կապիտուլյանտի ձեռքից ամեն ինչ են խլում։

Մի ժողովուրդ, որի ղեկավարը ճանաչված կապիտուլյանտ է, արժանի է այս իրավիճակին, որում գտնվում է։ Մենք ենք մեր ձեռքով կործանում մեր երկիրը։ Հետո թող պատմաբանները մեղքը չգցեն ուրիշ երկրների վրա»։

Լրահոս
Նախագահ Արմեն Սարգսյանը պատմական այց է կատարել Սաուդյան Արաբիա Ադրբեջանի նկատմամբ անկեղծ կամք դրսևորելու դեպքում Թուրքիայի և Հայաստանի միջև որևէ խոչընդոտ չի լինի․ Էրդողան Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիները կանգնեցրին, հարվածեցին մեքենայիս, հայհոյեցին. Գորիսի բնակիչ. Tert.am Պետական Կամերային երաժշտական թատրոնը փակվում է Պարույր Հայրիկյանը վաճառում է իր տունը և գնորդին խորհուրդ տալիս այն վերածել «Հայրիկյանի» տուն թանգարանի Գրագետ աշխատելու դեպքում մենք կարող ենք հասնել լուրջ արդյունքների․ Արմեն Գևորգյան ծխելու, խմելու և սնվելու ժամանակ դիմակ կրելը պարտադիր չէ․ ԱԱՏՄ «Կոշ» ՔԿՀ-ում դատապարտյալին ժամկետանց դեղորայք է տրվել. ՄԻՊ Չարչյանի համար անդառնալի հետևանքների առաջացման պատասխանատվությունը Դուք եք կրելու. փաստաբան Զորամասի հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են կրակի կառավարման վարժանքներ Ամերիաբանկի և HSBC Հայաստանի բանկոմատները կսպասարկեն քարտապաններին հատուկ պայմաններով ՊՆ համարանիշներով КамАЗ-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս հիվանդանոցում մահացել է Վրաստանում 103 հազար երեխա հիվանդացել Է կորոնավիրուսով Դավիթ Տոնոյանի տեսակցությունների և հեռախոսազանգերի վրա արգելանք է դրվել Տղամարդը գերադասել է բանտ նստել, քան կնոջ հետ գտնվել նույն հարկի տակ Ղազինյանն 9-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Վենեսուելայի մոլորված քաղաքացիները հայտնաբերվել են Պարզ լճի մոտակայքում Ճապոնիայի արքայադուստր Մակոն հասարակ մարդու հետ Է ամուսնացել Լարված իրավիճակ ԱԺ-ում. Գեղամ Մանուկյանին հեռացրին նիստերի դահլիճից Կարբի գյուղում քույրերը մահացել են գազի արտահոսքից Զինվորականներին ժամանակ են տվել՝ կամ պետք է պատվաստվեն, կամ զեկուցագիր գրեն. փաստաբան ՀՀ քաղաքացիություն ստանալու ընթացակարգի ժամկետները կկրճատվեն Բռնցքամարտիկ Գուրգեն Մադոյանը հաղթանակով է մեկնարկել աշխարհի առաջնությունում Հնարավոր է լինելու հասնել Արցախի անկախության միջազգային ճանաչմանը. Արտակ Բեգլարյան Արագածոտնի մարզում քույրեր են մահացել՝ 11 և 19 տարեկան Հույսները ընկերներն են. ՔՊ-ական պատասխանատուները պարզապես «ձեռուոտ» են ընկել․ «Փաստ» Իշխանությունները չեն մարսում Գորիսում պարտությունը, ուզում են ռևանշի հասնել․ «Հրապարակ» Սպասվում է նոր սոցիալական ճնշում, չպատվաստվածների մուտքը Ռուսաստան կարգելվի․ «Ժողովուրդ» Փաշինյանն ասել է՝ ՀՀ-ն որեւէ դեպքում նոր «լոքդաունի» գնալ չի կարող․ «Ժողովուրդ» Վանո Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի՞ Հայաստան․ «Հրապարակ» Առողջապահության գլխավոր քարտուղարի դեմ հայց է ներկայացվել Մի շարք համայնքներում ձյուն է տեղում Լիոնել Մեսսին Ոսկե գնդակի համար պայքարում առաջատարն է Երկրորդ երկրաշարժն է գրանցվել Հայաստանի տարածքում Ռուսաստանում գազի պայթյունից բնակելի շենքի 2 հարկ է փլուզվել Դերասանուհի Նատալիա Օրեյրոն ՌԴ քաղաքացիություն է ստացել Ադրբեջանը չի թույլատրում Արցախի օկուպացված տարածքներում որոնողական աշխատանքներ իրականացնել Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունները. անցնած շաբաթն` ամփոփ Կողմնակից եմ, որ բանակը հզորանա, քան թե նոր եկեղեցի կառուցենք. Արցախի թեմի առաջնորդ Երկրաշարժ՝ Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արևելք
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan