Ռուսաստանում անհայտ անձը կրակ է բացել Պերմի պետական համալսարանում. կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)

Ռուսաստանում անհայտ անձը կրակ է բացել Պերմի պետական համալսարանում. կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)

Ռուսաստանի Դաշնության Պերմի պետական ազգային հետազոտական համալսարանի տարածքում անհայտ անձը կրակ է բացել տրավմատիկ ատրճանակից:

Ինչպես հաղորդում է Tert.am-ը՝ հղվելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ուսանողների և դասախոսների մի մասը լսարաններում են փակվել, ոմանք փորձել են դուրս գալ շենքից՝ ցատկելով պատուհաններից:

ՌԴ ՆԳՆ տվյալներով՝ ոստիկանները ձերբակալել են հրաձգություն բացած տղամարդուն: Նախնական տվյալներով՝ կան զոհեր և վիրավորներ:

Գնեք գրքեր Books Times.am առցանց գրախանութից
———————————————————————————————


«Պատերազմի և հաղթանակի մասին»
Լևոն Մելիք-Շահնազարյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում