Հայաստանի երեք քաղաքներում մեկնարկել են Ռուսաստանի պատմության անվճար դասընթացներ

Հայաստանի երեք քաղաքներում մեկնարկել են Ռուսաստանի պատմության անվճար դասընթացներ

«Դոմ Մոսկվի» Երևանում մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ Վանաձորում, Արմավիրում և Երևանում մեկնարկեցին անվճար դասընթացներ Ռուսաստանի պատմության մասին։ Դասընթացներն անցկացվում են «Դոմ Մոսկվի» կենտրոնի կողմից բացված Ռուսական կենտրոններում, որտեղ զուգահեռ ընթանում են նաև ռուսերենի անվճար դասընթացներ։

«Նոր նախագծի նպատակն է 10-16 տարեկան երեխաներին հանրամատչելի ծանոթացնել Ռուսաստանի պատմության առանցքային և նշանակալից իրադարձություններին, դրանով իսկ խթանելով ռուսաց լեզվի իմացության մակարդակի բարձրացումն ու համընդհանուր գիտելիքների պաշարի ավելացումը: Առարկայի խորացված ուսուցումը կնպաստի հայ-ռուսական կրթական, մշակութային և բարեկամական հարաբերություների ամրապնդմանը»,- նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

Կրթական ծրագիրը ընդգրկում է Ռուսաստանի պատմության ամբողջ ժամանակաշրջանը՝ Հին Ռուսիայից մինչև ժամանակակից պատմություն։ Ինտերակտիվ դասապրոցեսի և վերապատրաստված գիտակ մասնագետների օգնությամբ երեխաները կշփվեն ռուսական մշակույթի և պատմության հետ։

«Դոմ Մոսկվի» կենտրոնի նախաձեռնած դասընթացները լրացուցիչ հնարավորություն կընձեռեն ռուսաց լեզվի գիտելիքները համալրելու համար։

Ուսուցչի տոնի կապակցությամբ «Դոմ Մոսկվի» Երևանում կենտրոնը Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հետ դասագրքերի և ուսումնական նյութերի նոր խմբաքանակ նվիրեց Արմավիրի Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցին։ Ուսումնական գրականությունը կօգնի աշակերտներին էլ ավելի ամրապնդել ստացած գիտելիքները:

Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը արդեն 7000-ից ավելի դասագիրք և ուսումնական նյութեր է տրամադրել Հայաստանի տարբեր հանրակրթական դպրոցների։

Հետևեք մեզ նաև Telegram-ում