Գորիսի փոխքաղաքապետը 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի․ պաշտպան
14/10/2021 19:39
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, Times․am: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի։ Այս մասին Tert.am–ին հայտնեց Հովսեփյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը:
Նա նշեց, որ հիմա աշխատում են գումարը հայթայթելու ուղղությամբ և դատարանի սահմանած գրավի չափը անմարդկային շատ համարեց։ «Հինգ անչափահաս երեխա ունեցողից 30 միլիոն դրամ գրավ են ուզում»,–ասաց նա;
Հիշեցնենք, որ Մենուա Հովսեփյանը օգոստոստի 18–ին դատարանի որոշմամբ կալանավորվել էր երկու ամսով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում