AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանը սրընթաց ստվերայնացվում է․ Վահե Հովհաննիսյան

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, Times․am: Հայաստանը սրընթաց ստվերայնացվում է։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ստվերում տեղի է ունենում բիզնեսի վերաբաշխում՝ փայեր են նվիրում-ստանում, անհայտ մարդիկ խոշոր ձեռքբերումներ են ունենում, նոր օլիգարխներ են ձևավորվում։

Ստվերայնացվում է դատաիրավական համակարգը՝ մարդ բռնել-պայմանավորվել-բաց թողնել։ Մեկին տրվում է ինդուլգենցիա, մյուսին՝ ոչ։ Ստվերայնացվում է պետական բուհերի կառավարումը։ Ստվերում համայնքապետեր են նշանակում ու հայրերի հետ պայմանավորվում։

Կյանքը կառավարվում է փակ աշխատասենյակներում մասնավոր շահագրգռվածութամբ կայացվող որոշումներով, որոնք որևէ կապ չունեն ժամանակակից պետության չափանիշների հետ։

Ստվերային է երկրի արտաքին քաղաքականությունը. իշխանությունն ակնհայտ բազմակողմ շփումների, նախապայմանավորվածությունների, գուցե՝ վերջնական պայմանավորվածությունների մեջ է, բայց հարկ չի համարում այդ մասին խոսել հասարակության հետ։

Հասարակությունը «տնից կասկա բերելու ու հայդա՝ ֆրոնտ»-ի համար չէ միայն։ Հիմա որոշվում են մեր երկրի տարածքը, սահմանները, ճանապարհները, մեր երկրով անցնելիք «միջանցքները» ու նման բազմաթիվ հարցեր, բայց այս ամենը կատարվում է ստվերում։

Կա տագնապային մտավախություն, որ ստվերում որոշվում են նոր սեպտեմբերի 27-ի կամ նոր նոյեմբերի 9-ի սցենարները։

«Ի՞նչ եք բանակցում» հարցին մի անգամ հնչել է «ինչ ուզում, այն էլ բանակցում ենք» պատասխանը, և այդ ստվերային բանակցությունների արդյունքում մենք ստացանք ծանր պատերազմ , ծանր կորուստները։ Հիմա նույնիսկ դա չի ասվում. աշխարհիկ ու հոգևոր Մոսկվայում ինչ-որ պրոցեսի մեջ են, որտեղ հասարակությունը չկա։ Հասարակությանը ճիշտ ժամանակին վերապահվեց «վակցինայի դեմ սրբազան պայքարը», իսկ մնացածը՝ «ընտրյալներին»՝ արդեն իսկ կոպտագույն սխալներ գործած խմբին։

Հայաստանը հիմա անկման մեջ է՝ կիսապետություն, բայց եթե մենք չկանգնեցնենք ստվերայնացումը, ապա անկումը լինելու է ավելի ուժեղ։ Նույնիսկ այս պարտությունից հետո մենք այսօր դեռևս ունենք վերելքի ռեսուրս։ Բայց դրա համար պետք է կանգնեցնել ստվերի մեծացումը։ Այն հիմա խժռում է պետական և հանրային կյանքը։ Տարօրինակ է, բայց ստվերայնացում գնում է նաև ընդդիմության համակարգերում, և նաև այդ պատճառո´վ չի մեծանում ընդդիմության սոցիալական բազան, չի կայանում ընդդիմության և լայն հասարակության երկխոսությունը։

Այս որակի իշխանությունը չի կարող երկար մնալ՝ ո´չ Հայաստանում, ո´չ մեկ այլ տեղ։ Ուրեմն՝ որտե՞ղ է սխալը, որ դեռ մնում է։

Խաղաղության ստվերը՝ պատերազմի շարունակություն

Հասարակությունը, հանրային ակտիվ շրջանակները, պետական ինստիտուտները դուրս են մնում հանրային և պետական կյանքից։

Այս պայմաններում ընդդիմության և հանրային ակտիվ շերտերի առանցքային պահանջը և թիրախը պետք է լինի ստվերի բացահայտումը՝ բոլոր պրոցեսները, բոլոր ցավոտ հարցերը, թեմաները պետք է հանրայնացվեն։ Հիմնական սխալն այդտեղ է՝ մենք էլի´ թույլ ենք տալիս այս իշխանությանը՝ մեր գլխին էքպերիմենտներ անել։ Մենք մեկ տարում չփորձեցինք պարզել «պատերազմի ստվերը», հիմա էլ չենք կարողանում պարզել «խաղաղության ստվերը»։ Այս իշխանության պարարտ միջավայրը ստվերն է. այնտեղ նա ուժեղ է, որովհետև բոլոր լծակները իրենն են։ Հակաիշխանության (փոփոխությունների) համակարգի, այդ թվում՝ ինստիտուցիոնալ ընդդիմության ուժը հրապարակային միջավայրն է։ Երկրում փոփոխությունների միակ առողջ ճանապարհը պրոցեսների հրապարակայնացումն է, որի ընթացքում էլ կլինի հասարակական շերտերի և ընտրազանգվածների առարկայական երկխոսություն։ Իսկ դա իշխանության ավարտն է։ Դա այն իրականության ավարտն է, երբ երկիրը քնում է Արցախում ռազմական գործողությունների լուրով ու արթնանում Երևանի գլխին ռազմական ինքնաթիռների ձայնից։ Հայաստանում լուրջ փոփոխություններ են պետք, և դրանք անխուսափելի են։ Բայց դրանց առողջ տրամաբանություն ապահովելու համար հրապարակայնացում է պետք։ Ստվերում, փակ աշխատասենյակներում որոշված (գործուղված) լիդերներ ու գաղափարներ իհարկե կարելի է ծախել այս մոլորված, պատերազմ ու մահ տեսած ժողովրդի վրա ու հերթական ողբերգական էքսպերիմենտն ապահովել նրան։ Բայց Հայաստանին այլ բան է պետք՝ առողջ հասարակական պրոցես, բաց-դժվար ներհասարակական խոսակցություն, ու դրա հենքի վրա՝ սոլիդ իշխանություն»։

Լրահոս
Առկա են Ավետիք Չալաբյանի անմեղությունը հավաստող բազմաթիվ փաստական տվյալներ Աշոտ Փաշինյանը դիմում է գրել և դուրս եկել բուհից․ Գեղարվեստի պետական ակադեմիա Բորիս Ջոնսոնը առաջիկա ժամերին հրաժարական կտա Հենրիխ Մխիթարյանն առաջին մարզումն է անցկացրել «Ինտերում» Հայաստան է ժամանել Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի գլխավորած պատվիրակությունը Ոսկու գինը նվազել է, արծաթինը՝ աճել ԵՄ-ն ուշադիր հետևում է ԲԴԽ գործունեությանը. «Ժողովուրդ» Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Սոնա Մնացականյանի հարազատները դիմել են միջազգային կառույցներին. «Ժողովուրդ» Սամվել Բաբայանն ու թիմն իշխանությունների դեմ դեմարշներ են անում. «Հրապարակ» Հացիկ-Մայիսյան ճանապարհին հրդեհի բռնկմամբ ՃՏՊ է տեղի ունեցել. կան վիրավորներ․ տեսանյութ Երևանի և 9 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Գրպանահատություն՝ 33 համարի ավտոբուսում․ տեսախցիկները տեղադրված են, սակայն միացված չեն Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Փաշինյանի «Հայկական խաչմերուկը» ոչ այլ ինչ է, քան Ադրեջան-Թուրքիա տարանցիկ կապի ապահովում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները՝ Թագուհի Թովմասյանին պաշտոնից հետ կանչելու մասին Հայաստանում «օրենքով գողեր» են ձերբակալվել Վրաերթի ենթարկված 8 ամսական երեխան մահացել է Ադամը Շիֆը հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու կոչով Ազգային անվտանգության հատկացումների ակտի լրացում է ներկայացրել Աշտարակի բանկերից մեկում պայթյուն է որոտացել․ ըստ նախնական տեղեկության՝ կա 1 զոհ և 5 տուժած «Դիմադրություն» շարժումն այսօր հանրային քննարկում կկազմակերպի Ինչու է Վանեցյանի որդին ազատվել բանակից ․ «Հրապարակ» Ով կարող է դառնալ Երեւանի քաղաքապետ․ «Հրապարակ» Պաշտոններից զրկելու հարցը ՍԴ-ում չեն վիճարկի. «Ժողովուրդ» Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Սահմանն այնքան անպաշտպան է եղել, որ տեղի բանակային կորպուսը որոշել է ականապատել որոշակի հատված. «Հրապարակ» Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Իշխան Սաղաթելյանը Եվրախորհրդարանում ներկայացրել է «Դիմադրության» շարժման նպատակներն ու առաջիկա ծրագրերը Հրդեհ` Աբովյան փողոցում Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ տարադրամի փոխանակման կետերում ՀՀ սուվերեն տարածքից հայ զինվոր է առևանգվում. Աննա Գրիգորյան ՊՆ-ն հաստատում է՝ հակառակորդը կրակ է բացել Խաչիկի ուղղությամբ, պատասխան կրակից հետո լռեցվել է Հակառակորդը մոտ 10 րոպե ինտենսիվությամբ կրակ է բացել Խաչիկ գյուղի ուղղությամբ Կրակոցներ՝ Գեղարքունիքի մարզում․ հայտնաբերվել է «Կալաշնիկով»-ի 25-ից ավելի պարկուճ Զոհվածի հորը ծեծողին էլ պարգեւատրեց. «Հրապարակ» Որ ճանապարհներն են կապելու Թուրքիան Ադրբեջանին․ «Հրապարակ» Դատախազի տեղակալները դիմումներ կգրեն. կմնա միայն մեկը. «Ժողովուրդ» Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Պաշտպանության մասին աղմկահարույց օրենքն արտահերթ նիստով արագ կընդունվի. «Հրապարակ»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan