Ալեք Բոլդուինը նկարահանման ժամանակ պատահաբար սպանել է կինոօպերատորին

Ալեք Բոլդուինը նկարահանման ժամանակ պատահաբար սպանել է կինոօպերատորին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, Times․am: Հոլիվուդյան կինոդերասան Ալեք Բոլդուինը ֆիլմի նկարահանումների ժամանակ պատահաբար կրակել և սպանել է կինոօպերատորին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Զոհը Գալինա Հաթչինսն է, որը ծնվել և մեծացել է Խորհրդային Միությունում:

Դեպքը տեղի է ունեցել Նյու Մեքսիկոյում, նկարահանումների հրապարակում: Բոլդուինը կրակել է ատրճանակից, որը ենթադրաբար պետք է լիցքավորված լիներ դատարկ փամփուշտներով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում