ԱՄՆ-ն կայուն հարաբերություններ է ուզում ունենալ ՌԴ-ի հետ․ Պենտագոն

ԱՄՆ-ն կայուն հարաբերություններ է ուզում ունենալ ՌԴ-ի հետ․ Պենտագոն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, Times․am: Միացյալ Նահանգները կանխատեսելի և կայուն հարաբերություններ է ուզում ունենալ Ռուսաստանի Դաշնության հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների հետ հանդիպումից հետո:

Ըստ «Ռոյթերս»-ի հաղորդագրության՝ ԱՄՆ պաշտպանության քարտուղարը նաև վերահաստատել է Նահանգների «վճռական» հանձնառությունը ՆԱՏՕ-ին և Վաշինգտոնի լայն աջակցությունը Եվրամիությանը և Թայվանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում