ԱՄՆ զորավարժությունները Ռուսաստանի հետ մասշտաբային պատերազմի փորձ են․ Forbes

ԱՄՆ զորավարժությունները Ռուսաստանի հետ մասշտաբային պատերազմի փորձ են․ Forbes

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, Times․am: ԱՄՆ Օդուժը Մոսկվայի հետ պատերազմի դեպքում վարժանքների ընթացքում ուղարկել է F-16 կործանիչները ՌԴ սահմանների մերձակայքում գտնվող օդակայան Շեմյա կղզում: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոտսի-ն, այդ մասին պատմել է Forbes պարբերականի փորձագետ Դեւիդ Էքսը:

Հաղորդվում է, որ այս տարվա մայիսից սկսած՝ ԱՄՆ Օդուժի հրամանատարությունն անցկացնում է զորավարժություններ Ալյասկայում: Հիմնական խնդիրը վայրէջքն ու թռիչքը կատարելագործելն է փոքր օդակայաններում հնարավորինս մեծ հեռավորությունից:

«Այդ զորավարժությունները եղել են Ռուսաստանի հետ մասշտաբային պատերազմի փորձ: Օդուժն ակնկալում է, որ մարտերի ժամանակ ռուսները կհարձակվեն խոշոր բազաների վրա բալիստիկ եւ թեւավոր հրթիռներով»,-պարզաբանել է մասնագետը հոդվածում:

Հակամարտության դեպքում Օդուժը կարող է երաշխավորել, որ գոնե որոշ ինքնաթիռներ չեն հրթիռակոծվի եւ կկարողանան հետ մղել հարվածը

Հետևեք մեզ նաև Telegram-ում