Սիրադեղյանի այրին դեռևս տեղեկություն չունի՝ երբ ամուսնու աճյունը կտեղափոխվի Հայաստան․ 24News.am

Սիրադեղյանի այրին դեռևս տեղեկություն չունի՝ երբ ամուսնու աճյունը կտեղափոխվի Հայաստան․ 24News.am

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, Times․am: Պետական գործիչ, ներքին գործերի նախկին նախարար, գրող Վանո Սիրադեղյանի այրին՝ Ռուզան Տոնոյանը, դեռևս չի կարող ասել, թե երբ ամուսնու աճյունը կտեղափոխվի Հայաստան։

«Այս պահին ոչինչ չեմ կարող ասել։ Զբաղվում ենք այդ հարցով։ Ոչինչ չեմ կարող ասել ժամկետների մասով», – 24News-ի հետ զրույցում ասաց նա։

Հարցին, թե ինչ-որ լուրջ դժվարությունների հանդիպե՞լ են աճյունը Հայաստան տեղափոխելու հարցով, պատասխանեց․ «Չեմ կարող ասել, ոչ մի ինֆորմացիա չունեմ։ Այդ հարցով զբաղվում են», – եզրափակեց տիկին Տոնոյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ ներքին գործերի նախկին նախարար, Ղարաբաղ կոմիտեի անդամ, գրող Վանո Սիրադեղյանը վախճանվել է հոկտեմբերի 15-ին՝ 75 տարեկան հասակում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում