Պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանը հետմահու արժանացել է «Հայրենիքի նվիրյալ ազգային բժիշկ» մրցանակին

Պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանը հետմահու արժանացել է «Հայրենիքի նվիրյալ ազգային բժիշկ» մրցանակին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, Times․am: «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում տեղի է ունեցել «Հանրային վարկանիշ» ընկերության «Ազգային բժիշկ և առաջատար բժշկական կենտրոն» մրցանակաբաշխությունը:

Մրցանակաբաշխության համար հիմք էր «Էմպիրիկա» հետազոտական ընկերության կատարած սոցիոլոգիական հարցումները։

Միջոցառման անվանակարգերում ներկայացված էին Արցախյան քառօրյա պատերազմում առաջնագծում և թիկունքում զինվորի և քաղաքացիական անձանց կյանքերի համար պայքարած, ինչպես նաև Covid-19-ի բուժման գործին լծված բժիշկները և բժշկական կենտրոնները:

Միջոցառման շրջանակում «Հանու՛ն զինվորի ազգային կենտրոն» անվանակարգում մրցանակ շնորհվեց «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին, «Հայրենիքի նվիրյալ ազգային բժիշկ» անվանակարգում մրցանակը հետմահու շնորհվել է բժշկական ծառայության լեյտենանտ Վահե Մելիքսեթյանին, «Սպիտակ բանակի ազգային խորհրդանիշ» անվանակարգում մրցանակը շնորհվել է Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնին:

 «Մարդասիրության առաքյալ և ազգային բժիշկ» անվանակարգում մրցանակը շնորհվել է բժիշկ-բարեգործ Նուբար Ջանոյանին, ում միցանակը ստացել է կինը՝ ամերիկահայ բանաստեղծուհի, բազմաթիվ գրքերի հեղինակ, միջազգային մրցանակների դափնեկիր Սոնա Վանը։

«Սրտաբանության ազգային կենտրոն» անվանակարգում մրցանակը շնորհվել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնին, իսկ նույն ԲԿ-ի մանկական սրտաբան Կարեն Կուրդովը պարգատրվել է «Մանկական սրտաբանության մեջ ունեցած նշանակալի ներդրման» համար:

«Ազգային բարերար» անվանակարգում մրցանակը շնորհվել է գործարար, բարեգործ Հրաչյա Պողոսյանին։

«Հայ ակնաբանության գենետիկ ոսկե կոդ» հատուկ անվանակարգում մրցանակը շնորհվել է Ալեքսանդր և Ելենա Մալայաններին, «Դիմածնոտային վիրաբուժության գենետիկ ոսկե կոդ» հատուկ անվանակարգում մրցանակը՝ Յուրի և Աննա Պողոսյաններին, «ՀՀ դիմածնոտային վիրաբուժության ավանդույթների ազգային պատվիրակ» անվանակարգում մրցանակը՝ բժշկական ծառայության գնդապետ, դիմածնոտային վիրաբույժ Յուրի Պողոսյանին, «էսթետիկ բժշկության և պոդոլոգիայի առաջատար կենտրոն» անվանակարգում մրցանակը շնորհվել է «Հելիոս» բժշկական կենտրոնին, իսկ «Առաջատար էսթետիկ բժիշկ» անվանակարգում մրցանակը շնորհվել է նույն կենտրոնի բժիշկ-մաշկաբան Լիլիթ Մխիթարյանին։

 «Լյարդաբանության միջազգային դեսպան» անվանակարգում մրցանակը շնորհվել է «Լյարդաբանության ասոցացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանին, «Ճշգրիտ ախտորոշում և Covid 19-ի դեմ պայքարի վստահելի կենտրոն» անվանակարգում մրցանակը շնորհվեցլ է «Էկոսենս» լաբորատոր ախտորոշիչ կենտրոնին, «Հայ վիրաբուժության զարգացման նվիրյալ» անվանակարգում մրցանակը շնորհվել է վիրաբույժներ Մուշեղ և Արամ Միրիջանյաններին, «44-օրյա պատերազմի անձվեր ազգային բժիշկ» անվանակարգում մրցանակը շնորհվել է ակնաբույժ Ասատուր Հովսեփյանին։

«Մարզային առաջատար բժշկական կենտրոն» անվակարգում մրցանակը շնորհվել է «Մաստեր Ֆարմ» բժշկական կենտրոնին, «Պլաստիկ վիրաբուժության մեջ արվեստի ու գեղեցիկի ուրույն ոճ» անվանակարգում մրցանակը՝ պլաստիկ վիրաբույժ Կարեն Պետրոսյանին, «Մոր և մանկան առողջության պահպանման նվիրյալ» անվանակարգում մրցանակը շնորհվել է մանկաբարձ-գինեկոլոգ Նորայր Ղուկասյանին, «Ակնաբուժության արդի մեթոդներ կիրառող մարզային առաջատար կենտրոն» անվանակարգում մրցանակը շնորհվել է «Հովակիմյաններ» ակնաբուժական կենտրոնին, «Պտղաբերության կենտրոնի առաջատար և վստահելի բժիշկ» անվանակարգում մրցանակը շնորհվել է գինեկոլոգ-էնդոկրինոլոգ-ռեպրոդուկտոլոգ Հռիփսիմե Գրիգորյանին, «Առողջապահության ոլորտում ակնառու հաջողություններ գրանցած երիտասարդ բժիշկ» անվանակարգում մրցանակը շնորհվել է ներզատաբան Մարի Ղասաբօղլյանին, «Վստահելի բժիշկ, Covid 19-ի դեմ արդյունավետ պայքարի առաջամարտիկ» անվանակարգում մրցանակը շնորհվել է քիթ-կոկորդ-ականջաբան Լևոն Թորոսյանին, «Առողջապահության ոլորտում վարկանիշով առաջատար մարզային բժշկական կենտրոն» անվանակարգում մրցանակը շնորհվել է Ալավերդու բժշկական կենտրոնին, «Ճառագայթային բժշկության ոլորտում միջազգային համագործակցություն և առողջապահական արդյունավետ ներդրում» անվանակարգում մրցանակը շնորհվել է «Իրա մեդիքլ գրուպ» ճառագայթային բուժման կենտրոնին:

 Պարգևատրվողները նշել են՝ նմանատիպ միջոցառումները հնարավորություն են բժշկի և բուժաշխատողի համար՝ լինել գնահատված, իսկ մրցանակները, վերջիններիս հավաստմամբ, պարտավորեցնող են և խրախուսող:

Հետևեք մեզ նաև Telegram-ում