AM | RU
USD
EUR
RUB

Գրագետ աշխատելու դեպքում մենք կարող ենք հասնել լուրջ արդյունքների․ Արմեն Գևորգյան

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, Times․am: ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը տելեգրամյան իր ալիքում հանդես է եկել հայտարարությամբ․

«44-օրյա պատերազմից հետո մինչ օրս հայկական աշխարհը փոթորկված է և փորձում է հարմարվել հետպատերազմյան իրողություններին։ Մի մասը՝ պայքարում է, շատերը՝ արդարանում են, իսկ այլոք՝ գործում։ Շատ են նաև դիտորդները:

Այսօր ուզում եմ անդրադառնալ նրանց, ովքեր իրենց աշխատանքով փորձում են պաշտպանել մեր ազգային շահերն ու խոցված արժանապատվությունը։ Եվ մեզնից պահանջվում է ո´չ միայն բարոյապես աջակցել նրանց. մեզնից պահանջվում է գործնական օժանդակություն։

Առաջինը, ինչի վրա ուզում եմ հրավիրել բոլորիս ուշադրությունը, Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունն է՝ ուղղված Ադրբեջանի կողմից Հայաստանում և Արցախում մարդու իրավունքների սիստեմատիկ և շարունակական խախտումների բացահայտմանը։ ՄԻՊ-ի ջանքերի շնորհիվ մեր հասարակությունը և միջազգային հանրությունը հրատապ և օբյեկտիվորեն տեղեկացվում են իրականության մասին, որը հաճախ դաժան է։

Երկրորդը Միջազգային քրեական դատարանում Հայաստանի հայցն է Ադրբեջանի դեմ։ Առաջին անգամ նման հեղինակավոր դատարանում հնարավորություն ենք ստանում ներկայացնելու Ադրբեջանի իշխանությունների իրական հակահայկական էությունը։
Այս հայցը պետք է ընկալվի ոչ թե որպես ձևական գործընթաց, այլ, առաջին հերթին, հնարավորություն հայության համար՝ համախմբվելու և նպաստելու Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականության բացահայտմանը և դատապարտմանը: Այս դատավարության արդյունքները ունենալու են որոշիչ նշանակություն մեր ազգային շահերի պաշտպանության համար և երկարաժամկետ ազդեցություն:

Հավատացեք, նշվածս, բացի զգացմունքային լինելուց, նաև խիստ պրագմատիկ և ռազմավարսկան խնդիր է: Այդ պատճառով կոչ եմ անում հայկական աշխարհի ազդեցիկ շրջանակներին և անհատներին, ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ սփյուռքում՝ ցուցաբերել մեծ աջակցություն նշած գործընթացներին։

Մենք պետք է հասնենք այն ընկալմանը, որ հենց այս գործընթացների միջոցով կարող ենք գոնե մասնակիորեն վերականգնել մեր ազգային արժանապատվության զգացումը, ինչպես նաև՝ կորսված ինքնիշխանության և ամբողջականության ընկալումը։ Լավ տեղյակ լինելով հայկական աշխարհի ռեսուրսներին՝ վստահեցնում եմ, գրագետ և համակարգված աշխատելու, հարցերը ճիշտ ձևակերպելու դեպքում, մենք կարող ենք հասնել լուրջ արդյունքների:

Սա նաև կոչ է՝ ուղղված պատգամավորներին, որպեսզի խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում այս գործընթացներին օժանդակելը դիտարկենք որպես առաջնահերթ խնդիր, ու միջազգային բոլոր հնարավոր ատյաններում ու շփումներում կենտրոնանանք այս հարցերի վրա»,-ասված է պատգամավորի հայտարարությունում։

Լրահոս
«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը կալանավորվել է Եթե Կիևը թշնամական վարքագիծ դրսևորի, Մինսկը Մոսկվայի կողմը կկանգնի․ Լուկաշենկո ՀՀ երկու քաղաքացի վարձատրության դիմաց Ադրբեջանին են հանձնել պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ. ԱԱԾ ԱՄՆ-ում թուրք-ադրբեջանական լոբբիստների դեմ պայքարում են դեսպանատան զրոյական աջակցությամբ Դասագրքերը կլինեն նաև էլեկտրոնային. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է նոր նախագիծ Ադրբեջանցի զինծառայողները դիտարկում են Կապան-Ճակատեն այլընտրանքային ճանապարհը․ ՄԻՊ Ամերիաբանկը մեկնարկում է «Դարձիˊր փոփոխությունը» ուսանողական մրցույթ. մրցանակը 3 միլիոն ՀՀ դրամ «Աստղիկ» ԲԿ-ի 9-րդ հարկից 50-ամյա տղամարդ է նետվել Հարցերից փախչող կառավարություն ունենք. Աղվան Վարդանյան Ադրբեջանի ԶՈՒ կամ այլ ծառայողներ մեր համայնքների միջև ճանապարհներին կամ հարևանությամբ չպետք է լինեն Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչ դատարանը մերժեց բողոքը ՆԱՏՕ-ն ռազմատեխնիկա է տեղափոխում ՌԴ սահմանների մոտ. Լավրով Հունվարի 1-ից ջրի սակագինը կթանկանա Արթուր Ղազինյանը 14-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Ադրբեջանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհերի թվում կան բարձրաստիճան զինվորականներ Ոսկե գնդակ․ հայտնի է՝ թեկնածուներից ով որքան միավոր է վաստակել քվեարկության արդյունքում Սեյրան Օհանյանն ու Արթուր Վանեցյանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ Ամերիկյան հրթիռային Էսկադրային ականակիրը վերսկսել է գործողությունը Սև ծովում Արձանագրություն չկազմելու նպատակով վարորդը պարեկի գրպանում փող է դրել. նրան բերման են ենթարկել. տեսանյութ Ադրբեջանում կործանվել է ռազմական ուղղաթիռ․ կան զոհեր ՊՆ-ն ոչ հերքում, ոչ հաստատում է Իշխանասարի հատվածում ադրբեջանական զորքերի հետ քաշվելու լուրը Ադրբեջանը հետ է քաշել զորքերն Իշխանասարից. գյուղապետ Ելքը հստակ է՝ պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի. Թաթոյանն ամփոփել է այցը Սյունիք Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 398 նոր դեպք․ մահացել է 38 մարդ Ադրբեջանի կողմից հայերի հիմնարար իրավունքների խախտումները կրում են համակարգային բնույթ. Արցախի ՄԻՊ Նոյեմբերի 29-ին անցկացվել է մարտավարական զորավարժություն Ջրականում ականի վրա ադրբեջանցի է պայթել «Կարդում ենք ռուս պոեզիա Հայաստանի մասին» գրական մրցույթի հաղթողները արժանացել են պատվոգրերի և մրցանակների Ռուսաստանը կկրի հսկայական կորուստներ Ուկրաինայի վրա հարձակվելու դեպքում․ Կիևում Գերմանիայի դեսպան Օդի ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով Բրիտանիան եւ Իսրայելը հանդես են եկել Իրանում միջուկային զենքի ստեղծման դեմ ՌԴ-Ուկրաինա կոնֆլիկտի դեպքում Արևմուտքն օգտագործելու է փախստականներին Բելառուսի դեմ․ Լուկաշենկո Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատը կոչ է արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը Հունվարի 1-ից սննդի, մշակութային և ժամանցի վայրերում մուտքը կլինի բացասական թեստով կամ պատվաստմամբ Դավիթ Տոնոյանի ազատության իրավունքը ենթարկվում է շարունակական ոտնահարման. Փաստաբանական խումբ Եվրոպայում գազի գինը գերազանցել է հազար խորանարդ մետրի դիմաց 1 100 դոլարը Արման Թաթոյանը մեկնել է Սյունիք` բնակիչների իրավունքների վիճակը ուսումնասիրելու համար Դավիթ Տոնոյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ Ավստրալիայի խորհրդարանը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 189 նոր դեպք. մահացել է 22 քաղաքացի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan