AM | RU
USD
EUR
RUB

ՊՆ-ն 5,5 միլիարդ դրամի վառելիք է գնել Խաչատուր Սուքիասյանին փոխկապակցված ընկերությունից․ Hetq.am

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, Times․am: 2021թ․ հոկտեմբերի 1-ին Պաշտպանության նախարարությունը (ՊՆ) մոտ 5,5 միլիարդ դրամ արժողությամբ գնման պայմանագիր է կնքել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին փոխկապակցված «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ի հետ։ Այս մասին գրում է Hetq.am-ը։

Պետական գնումների armeps.am համակարգում հրապարակված պայմանագրի համաձայն՝ «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն պարտավորվել է 5 մլրդ 450 միլիոն դրամի դիմաց Պաշտպանության նախարարությանը մատակարարել 4000 տոնա ռեգուլյար տեսակի բենզին և 6042 տոննա դիզելային վառելիք:

ՊՆ կարիքների համար անցկացված գնման ընթացակարգը կազմակերպվել է հրատապ բաց մրցույթով, որին բացի «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ից մասնակցել են նաև բենզինի շուկայի մյուս խաղացողները՝ «Ֆլեշ», «Մաքս Օիլ», «ՍիՓիԷս Օիլ» և «Կար Պետրոլ» ՍՊԸ-ները։ Նշված ընկերությունների ներկայացրած գնային առաջարկներից ամենացածրը եղել է հենց «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ինը, որը և հաղթող է ճանաչվել և պետությանը խոշոր գումարի դիմաց վառելիք մատակարարելու հնարավորություն ստացել։

«Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2020 թվականի փետրվարի 7-ին։ Պետական գնումների գործընթացին սկսել է մասնակցել նույն տարվա օգոստոսից, և ընկերության առաջին գնորդը, ըստ armeps.am-ի, կրկին եղել է Պաշտպանության նախարարությունը, որն այդ ժամանակ «Մեգա Թրեյդից» կրկին վառելիք է գնել՝ մոտ 1,3 միլիարդ դրամի դիմաց։

«Մեգա Թրեյդի» ծառայություններից այս ընթացքում օգտվել են նաև դատախազությունը, Արտակարգ իրավիճակների նախարարությունը, Քրեակատարողական ծառայությունը, Միասնական սոցիալական ծառայությունը և այլն։ Ընդհանուր առմամբ, «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն հիմնադրման օրվանից մինչև այժմ պետական տարբեր գերատեսչությունների հետ կնքել է 9 պայմանագիր, որոնց գումարային ընդհանուր արժեքը կազմել է 6 մլրդ 919 մլն դրամ, որից 6 մլրդ 778 մլն-ը ապահովել է Պաշտպանության նախարարությունը։

Ինչպես արդեն նշեցինք, «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն ստեղծվել է 2020թ․ փետրվարի 7-ին։ Այն հիմադրել են Տիգրան Բադալյանն ու Արմեն Մարգարյանը՝ 50-ական տոկոս բաժնեմասերով։ Տիգրան Բադալյանը ավելի վաղ՝ 2019թ․ հուլիսի 30-ին հիմնել է «Սիլ կապիտալ» ՍՊԸ-ն, սակայն մեկ ամիս անց իր ամբողջ բաժնեմասը փոխանցել է Խաչատուր Սուքիասյանի եղբոր` էդուարդ Սուքիասյանի որդուն՝ կրտսեր Խաչատուր Սուքիասյանին։

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Մեգա Թրեյդի» սեփականատերերն այժմ Արամայիս Գրիգորյանն ու Դավիթ Հարությունյանն են։

2021թ․ փետրվարի 18-ին Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնեց, որ «Սիլ կոնցեռն» ընկերությունը ձեռք է բերել «Ռան Օիլ» ընկերությունը: Ինչպես հայտնի է, «Սիլ կոնցեռնը» պատկանում է Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։ Գործարարը 2021թ․ հունիսի 20-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ընտրվեց Ազգային ժողովի պատգամավոր։

«Ռան Օիլի» բենզալցակայաններում տպվում են «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ի անվանմամբ և հարկ վճարողի հաշվառման համարով ՀԴՄ կտրոններ։ Հասկանալու համար երկու ընկերությունների կապը, զանգահարեցինք «Ռան Օիլի» կայքում նշված հեռախոսահամարով, այնտեղից մեզ փոխանցեցին այլ հեռախոսահամար, որը ինչպես հետո պարզվեց ընկերության կտրոնների վաճառքի կենտրոնի հեռախոսահամարն է։ Ընկերության ներկայացուցիչը մեզ հայտնեց․ ««Մեգա Թրեյդը» «Ռան Օիլն» է ներկայացնում, այսինքն՝ «Ռան Օիլը» «Մեգա Թրեյդի» մասնաճյուղն է»։

Մեր ճշտող հարցին, թե և՛ «Ռան Օիլը», և՛ «Մեգա Թրեյդը» մտնում են «Սիլ կոնցեռնի» մեջ, աշխատակիցը դրական պատասխան տվեց։

Լրահոս
Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է սահմանային խնդիրներին և քրեական հետապնդումներին «Պահեստազորի սպաների» շարժումը պահանջում է անհապաղ ազատ արձակել Աշոտ Մինասյանին և Սյունիքի ղեկավարին Մարդիկ գիշերել են անցակետում ՊՇՌ հետազոտության խնդրի պատճառով․ ՄԻՊ աջակցությամբ խնդիրը լուծվել է Միրզոյանը Շվեդիայի Ռիկսդագի նախագահին է ներկայացրել Ադրբեջանի՝ մայիսի 12-ի ագրեսիան ՀՀ սահմանին Վճռաբեկ դատարանում դեռեւս չստեղծված պալատի նախագահի նշանակման շուրջ «գզվռտոց» է սկսվել․ «Ժողովուրդ» Էկոնոմիկայի նախարարությունը հայտնվել է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում․ «Ժողովուրդ» Վանաձոր-Դիլիջանի, Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են, Աշոցքում մերկասառույց է, Սյունիքում՝ մառախուղ Երևանի և 2 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի․ ՀԷՑ Արման Թաթոյանն ահազանգում է, իսկ Սյունիքի մարզպետարանը «անհասանելի է դարձել»․ «Ժողովուրդ» Ոստիկանությունը նախարարի «վոյաժների» մասով շարունակում է ստուգողական գործողությունները․ «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն իր հերթական թիմակցին կնշանակի դեսպան․ «Հրապարակ» Պետական կառույցների աշխատակիցներին հրահանգված է ակտիվորեն աշխատել ՔՊ-ի օգտին․ «Փաստ» Ռ. Բաղդասարյանին առաջարկում ենք պարզաբանել Արցախի ՊԲ-ի կողմից սպանություններ կատարելու մասին իր հայտարարությունը. Արցախի ԱԱԾ Իրանա-աֆղանական սահմանին թեժ մարտեր են ընթանում թալիբների ու Իրանի սահմանապահ զորքերի միջև «Ի բարիի» արտադրանքն արտահանվում է 10-ից ավելի երկրներ Դեկտեմբերի 1-ին անցկացվել է մարտավարական զորավարժություն Բջջային կապի և համացանցի հասանելիությունն Արցախի տարածքում միտումնավոր խլացվում է ադրբեջանցիների կողմից. ԱՀ ՄԻՊ Դատարանը կայացրեց հերթական որոշումը հանուն Ադրբեջանի. Լևոն Քոչարյան Չպատվաստված քաղաքացիները 7 օրը մեկ գործատուին պետք է ներկայացնեն ՊՇՌ թեստ «Ամերիա Սերունդ 14». Ամերիաբանկում ձեր մասնագիտական ուղին սկսելու բացառիկ հնարավորություն Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը նշել է Անաստաս Միկոյանի 126-ամյակը Ընտրություններից հետո մենք մտանք դժոխքի նոր շրջան ու դուրս չեկանք խոր ճգնաժամից. Սերժ Սարգսյան Իշխանություններին քննադատած հոգևորականին կարգալույծ են անում Քեզ հետ ամեն ինչ պարզ է, Տիգրան, ափսոս․ Մելիքյանը՝ Աշոտ Մինասյանի գործով դատավորին Առնվազն երեք մարդ է զոհվել Միչիգանի դպրոցում իրականացված հրաձգության հետևանքով Սերժ Սարգսյանը մասնակցում է միջազգային միջկուսակցական տեսակոնֆերանսին «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը կալանավորվել է Եթե Կիևը թշնամական վարքագիծ դրսևորի, Մինսկը Մոսկվայի կողմը կկանգնի․ Լուկաշենկո ՀՀ երկու քաղաքացի վարձատրության դիմաց Ադրբեջանին են հանձնել պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ. ԱԱԾ ԱՄՆ-ում թուրք-ադրբեջանական լոբբիստների դեմ պայքարում են դեսպանատան զրոյական աջակցությամբ Դասագրքերը կլինեն նաև էլեկտրոնային. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է նոր նախագիծ Ադրբեջանցի զինծառայողները դիտարկում են Կապան-Ճակատեն այլընտրանքային ճանապարհը․ ՄԻՊ Ամերիաբանկը մեկնարկում է «Դարձիˊր փոփոխությունը» ուսանողական մրցույթ. մրցանակը 3 միլիոն ՀՀ դրամ «Աստղիկ» ԲԿ-ի 9-րդ հարկից 50-ամյա տղամարդ է նետվել Հարցերից փախչող կառավարություն ունենք. Աղվան Վարդանյան Ադրբեջանի ԶՈՒ կամ այլ ծառայողներ մեր համայնքների միջև ճանապարհներին կամ հարևանությամբ չպետք է լինեն Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչ դատարանը մերժեց բողոքը ՆԱՏՕ-ն ռազմատեխնիկա է տեղափոխում ՌԴ սահմանների մոտ. Լավրով Հունվարի 1-ից ջրի սակագինը կթանկանա Արթուր Ղազինյանը 14-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan