AM | RU
USD
EUR
RUB

Ամենահարուստ ռուսաստանցիների կարողությունն աճել է 65,6 միլիարդ դոլարով

 

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, Times․am: Ռուսաստանցի միլիարդատերերի միագումար կարողությունը տարեսկզբից աճել Է 65,63 միլիարդ դոլարով, իսկ ամենից շատ հարստացել Է «ՆովատԷկ»-ի համասեփականատեր Լեոնիդ Միխելսոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են ՌԻԱ Նովոստիի հաշվարկները, որոնք հիմնված են Bloomberg Billionaires Index-ի (BBI) վարկանիշի տվյալների վրա:

Ինդեքսը հաշվարկվում Է ընկերությունների բաժնետոմսերի արժեքի հիման վրա, որտեղ միլիարդատերերը բաժիններ ունեն: Ընդամենը BBI-ի վարկանիշը ներառում Է աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց: Ներկայում նրանում տեղ Է գտել ՌԴ-ի 27 քաղաքացի: Տարվա սկզբից ի վեր հարստության ամենազգալի աճը (8,58 միլիարդ դոլարով) գրանցվել Է Միխելսոնի մոտ, ինչի շնորհիվ նա ռուսաստանցի միլիարդատերերի շրջանում զբաղեցնում Է վարկանիշի առաջին հորիզոնականը. նրա կարողությունը հասնում Է 33,3 միլիարդ դոլարի:

Նաեւ զգալիորեն ավելացել Է «Լուկօյլ»-ի համասեփականատեր Վագիթ Ալեքպերովի կարողությունը (7,25 միլիարդ դոլարով)՝ հասնելով 24,5 միլիարդի: Ընդ որում նա զբաղեցնում Է վարկանիշի հինգերորդ հորիզոնականը:

Վարկանիշի երկրորդ դիրքն զբաղեցնում Է «Նորնիկել»-ի հիմնական սեփականատերերից մեկը՝ Վլադիմիր Պոտանինը. տարեսկզբից նա հարստացել Է 1,76 միլիարդ դոլարով, նրա կարողությունը կազմում Է 31,8 միլիարդ դոլար: Երրորդ տեղն զբաղեցնում Է «Սեւերստալ»-ի հիմնական սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովը. նրա կարողությունը տարվա սկզբից ավելացել Է 5,76 միլիարդ դոլարով՝ հասնելով 28,8 միլիարդի: Վարկանիշի չորրորդ հորիզոնականն զբաղեցրել Է Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի (ՆԼՄԿ) շահառու Վլադիմիր Լիսինը, որի կարողությունն աճել Է 4,7 միլիարդով՝ հասնելով 28,6 միլիարդ դոլարի:

Ցուցակում վեցերորդը դարձել Է Գենադի Տիմչենկոն, որը «ՆովատԷկ»-ում եւ «Սիբուր»-ում բաժնետեր Է (23,3 միլիարդ դոլար), նա հարստացել Է 6,67 միլիարդ դոլարով: Յոթերորդ տեղն զբաղեցրել Է Ալիշեր Ուսմանովը («Մետալոինվեստ», «Մեգաֆոն»). տարեսկզբից նրա կարողությունն աճել Է 644 միլիոն դոլարով, իսկ այժմ նրա կարողությունը հասնում Է 21,8 միլիարդ դոլարի մակարդակին: Ութերորդ եւ իններորդ դիրքերում հայտնվել են Ռոման Աբրամովիչը (Evraz) եւ «Ռենովա»-ի հիմնական սեփականատեր Վիկտոր Վեկսելբերգը. նրանց կարողությունն ավելացել Է 440 միլիոնով եւ 2,42 միլիարդ դոլարով՝ հասնելով 18,9 միլիարդի եւ 18,5 միլիարդի՝ համապատասխանաբար:

Միլիարդատերերի տասնյակը եզրափակում Է «Եվրոխիմ»-ի եւ Սիբիրի ածխաԷներգետիկական ընկերության (ՍԱԷԸ) շահառու Անդրեյ Մելնիչենկոն, որի կարողությունն ավելացել Է 194 միլիոն դոլարով՝ հասնելով 18,3 միլիարդի: Իսկ Wildberries ինտերնետ-խանութի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկը միակն Է դարձել, որի կարողությունը նվազել Է: տարեսկզբից նա կորցրել Է 1,13 միլիարդ դոլար, իսկ նրա կարողությունը գնահատվում Է 7,96 միլիարդ դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լրահոս
Մի՛ արյունոտեք ձեր ձեռքերը հանուն պարգևավճարի. Նիկոլն ուզում ա ձեզ գնի, շողոքորթի․ Սաղաթելյան ՈւՂԻՂ․ Ընդդիմության երթը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Մայիսի 18-ին Երևանի և 4 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող. ՀՀ ՊՆ Եթե 5000 սպանված տղաների գործը ձեզ չի հուզում, ուրեմն իրավունք չունեք մոտենալ արդարադատությանը․ Տոնոյան Փաշինյանն է հանձնել Հադրութն ու Շուշին. զոհերի հարազատները պահանջով ելույթ ունեցան հրապարակում Կառավարությունում նստած վախկոտը խուճապի մեջ է՝ բոլորին հրահանգել էր բերման ենթարկել․ Աննա Գրիգորյան Սա ոչ թե աննորմալ է, սա գժական խայտառակություն է.Հրանտ Բագրատյանը տնտեսական աճի ցուցանիշներ հրապարակեց Հպարտություն է, որ մենք ունենք այսպիսի երիտասարդություն. Ժորա Արիստակեսյան․ տեսանյութ ՈւՂԻՂ․ Ընդդիմության հանրահավաքը՝ Ֆրանսիայի հրապարակում Ձերբակալվել է Արմեն Գրիգորյանը Իգոր Խաչատուրովը վաղուց է թիրախավորված այս ստահակների կողմից, և ոչ միայն նա, Խաչատուրովների ողջ ընտանիքը Հայաստանում տեղի է ունեցել երկրաշարժ Արթուր Վանեցյանի որդուն 1 տարով զրկել են վարորդական իրավունքից Ամերիաբանկն ստացել է «Տարվա գործարքը 2021-Կանաչ առևտուր» մրցանակը ՎԶԵԲ-ի Առևտրի խթանման ծրագրի շրջանակում Դատախազությունը մերժել է Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու միջնորդությունը Իրանը պատրաստ է Թուրքմենստանից սվոփով գազ փոխադրել Հայաստան. Ջավադ Օջի Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Նարեկ Մանթաշյանը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ փաստաբան Խորհրդարան գնալու ենք մեր օրակարգով՝ հատուկ նիստին մասնակցելու. Իշխան Սաղաթելյան Ավտոլվացման կետում կայանված ավտոմեքենան տեղափոխվում է հատուկ պահպանվող տարածք. փաստաբան «Ազովստալ»-ից 256 ուկրաինացի զինվոր հանձնվել է ռուսական կողմին 77-ամյա կինը բազկոսկրի կոտրվածք է ստացել, ոստիկաններն են բիրտ ուժ կիրառել․ Մամիջանյան ՈւՂԻՂ․ Զոհված զինծառայողների հարազատները փակել են Վերաքննիչ դատարանի փողոցը Երկրում այլևս երկիշխանություն է, մեր դրած խնդիրները կատարում ենք. Իշխան Սաղաթելյան․ տեսանյութ Վարորդն ընկել է սեփական մեքենայի տակ և մահացել ՈւՂԻՂ․ Երևանում փողոցներ են փակվում, իրավիճակը լարված է Կեցցեք արժանապատիվ հայեր, այս շարժումը անկասելի է, Ձեր հաղթանակը՝ անխուսափելի. Իշխան Սաղաթելյան Բախում ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանի և բերետավորների միջև․ տեսանյութ Արմեն Աշոտյանն ու ցուցարարները բերման ենթարկվեցին բիրտ ուժի կիրառմամբ․ տեսանյութ Քաղաքացիները փակել են Բաղրամյան-Կասյան-Կոմիտաս Էստակադան․ տեսանյութ Այ համբալ, ու՞ր ես բրդում. բախում ցուցարարների և ոստիկանների միջև Մաշտոցի պողոտայում․ տեսանյութ ՈւՂԻՂ․ Քաղաքացիական անհնազանդություն` Երևանի կենտրոնում ՈւՂԻՂ. Ընդդիմության անհնազանդության ակցիան Երևանում Պուտինն ու Փաշինյանը հանդիպել են Մոսկվայում Փաստաբանների պալատը դատապարտում է Ոստիկանության բաժիններ՝ փաստաբանների մուտքը խոչընդոտելը Մայիսի 17-ին Երևանի և 6 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Վաղը ամբողջ քաղաքը պարալիզացվելու է․ Իշխան Սաղաթելյանը հատուկ կոչով դիմեց ՀՀ բոլոր քաղաքացիներին Պատրաստ ենք ապահովել սահմանների անվտանգությունը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում. ՀԱՊԿ առաջնորդների համատեղ հայտարարությունը Լոմով հարվածել են բժշկի գլխին. մանրամասներ՝ շտապօգնության բժշկի և վարորդի նկատմամբ բռնության դեպքից
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan