Բուլղարիան լրացուցիչ ուժեր և զինտեխնիկա է տեղակայել Թուրքիայի հետ սահմանին

Բուլղարիան լրացուցիչ ուժեր և զինտեխնիկա է տեղակայել Թուրքիայի հետ սահմանին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, Times․am: Ֆրանսիական AFP լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Բուլղարիան Թուրքիայի հետ սահմանին 350 զինվորական է տեղակայել՝ փախստականների աճող հոսքի դեմ պայքարելու համար։

Բուլղարիայի պաշտպանության նախարար Գիորգի Պանայատովը bTV հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ զինվորականները Թուրքիայի հետ սահման են տեղափոխվելու, որպեսզի օժանդակեն իրենց սահմանապահ ուժերին։

Նշվում է, որ Բուլղարիան սահմանին նաև տեղակայել է 40 միավոր ռազմական տեխնիկա։

Ըստ Բուլղարիայի պաշտպանության նախարարության տվյալների՝ տարեսկզբից մինչև հիմա Թուրքիայից 6.500 ապօրինի ներգաղթյալ է հատելթուրք-բուլղարական սահմանը։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում