Պուտինն ու Լուկաշենկոն Միութենական պետության ստեղծման մասին որոշում են ստորագրել
04/11/2021 20:23
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, Times․am: Ռուսաստանի և Բելառուսի նախագահները՝ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել են Միութենական պետության մասին ինտեգրացիոն իրավական ակտը: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին:
Այդ որոշմամբ՝ հաստատվել են բոլոր 28 միութենական ծրագրերը, որոնք հավանության են արժանացել սեպտեմբերին, ինչպես նաև Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի դրույթների հիմնական ուղղությունները, որոնց իրականացումը նախատեսված է 2021-2023 թվականներին:
Պուտինը նշել է, որ ակտը ստորագրվել է ի շահ երկու երկրների բնակիչների և կապված չէ ներքաղաքական իրավիճակի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում