Աշխարհում Covid-19-ից մահացել է ավելի քան 5 մլն 56 հազար մարդ

Աշխարհում Covid-19-ից մահացել է ավելի քան 5 մլն 56 հազար մարդ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, Times․am: Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 249 982 783-ի, մահացել է 5 056 543 մարդ, առողջացել՝ 226 296 12-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեպքերի թվով շարունակում է առաջին տեղում մնալ ԱՄՆ-ն: Միացյալ Նահանգներում մինչ օրս գրանցվել է վիրուսի 47 280 449 դեպք, առողջացել է 37 269 509 մարդ: Covid-19-ն ԱՄՆ-ում խլել է 774 673 մարդու կյանք:

34 344 87 դեպքով երկրորդ տեղում կրկին Հնդկաստանն է, որտեղ մինչև օրս վիրուսից մահացել է 460 268 մարդ, առողջացել է 33 728 923-ը:

Դեպքերի թվով երրորդ տեղում է Բրազիլիան: Այստեղ գրանցված դեպքերը հասել են 21 862 458-ի: Բրազիլիայում մինչ օրս Covid-19-ից մահացել է 609 112 մարդ, առողջացել է 21 054 660-ը:

Վրաստանում գրանցված դեպքերի թիվն անցել է 748 750-ը, որից մահացել է 10 368, առողջացել 684 154 քաղաքացի: Իրանում մինչ օրս գրանցվել է վիրուսի 5 973 457 դեպք, վիրուսից մահացել է 127 053 մարդ, առողջացել է 5 574 246-ը: Իսկ Թուրքիայում Covid-19-ի դեպքերի թիվն անցել է 8 178 900-ը, որից մահացել է 71 724 քաղաքացի, առողջացել՝ 7 649 568-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում