Մխիթարյանը ցանկություն ունի 5-6 տարի ևս խաղալ

Մխիթարյանը ցանկություն ունի 5-6 տարի ևս խաղալ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, Times․am: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ցանկություն ունի հնարավորինս երկար խաղալ և կարիերան ավարտել մի քանի տարի անց:

«Ուզում եմ, որ խաղային պրակտիկաս հնարավորինս երկար ձգվի, սակայն դա կապված է մի քանի գործոններից: Այս տարիքում հեշտ չէ կազմվածքին հետևել: Միտքս ասում է, որ դեռ կարող եմ 5-6 տարի խաղալ, սակայն գիտակցում եմ, որ շատ ժամանակ չի մնացել»,-Մխիթարյանի խոսքը փոխանցում է գերմանական Sport1-ը:

Ավելի վաղ լուրեր էին տարածվում, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է հեռանալ «Ռոմա»-ից: Մխիթարյանը հնարավոր է կհեռանա հռոմեական ակումբից ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Հայ կիսապաշտպանը գոհ չէ, որ քիչ խաղաժամանակ է ստանում «Ռոմա»-ում: Մոուրինյոն Մխիթարյանին այլ խաղային դիրքում է տեսնում, ինչը ևս հեռանալու պատճառ կարող է դառնալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում