Yerevan
17
+30°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Ադրբեջանցի զինծառայողներին գերեվարելու, այնուհետև նրանց գաղտնի պայմաններում վերադարձնելու մասին տեղեկությունը կդառնա քննության առարկա

Ադրբեջանցի զինծառայողներին գերեվարելու, այնուհետև նրանց գաղտնի պայմաններում վերադարձնելու մասին տեղեկությունը կդառնա քննության առարկա

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, Times․am: Ադրբեջանի ԶՈՒ 6 զինծառայողներին ՀՀ ԶՈՒ-ի կողմից գերի վերցված լինելու և գաղտնի պայմաններում հետ հանձնելու վերաբերյալ հրապարակումները վերհանվել են ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ մշտադիտարկումների շրջանակում, այս մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Դրանք ուղարկվել են վարույթն իրականացնող համապատասխան մարմին՝ ադրբեջանական ԶՈՒ-երի կողմից ՀՀ պետական սահմանը նոյեմբերի 14-ին ապօրինի հատելու և տարածքային ամբողջականությունը խախտելու դեպքի առթիվ ՀՀ Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասով և 300.2-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ստուգելու, քննության առարկա դարձնելու համար», – նշել է Աբրահամյանը։

Նշենք, որ մամուլում և սոցցանցերում տեղեկություններ են շրջանառվում, թե նոյեմբերի 14-ին ՀՀ սահմանագոտու արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ սադրանքի հետևանքով տեղի ունեցած բախումների արդյունքում հայկական կողմը 6 ադրբեջանցի զինծառայող էր գերեվարել, այնուհետև, հանրությունից գաղտնի, վերադարձրել նրանց։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում