AM | RU
USD
EUR
RUB

Դատախազությունը կբողոքարկի ԱԺ նախկին պատգամավորի և նրա որդու վերաբերյալ գործով կայացված դատական ակտը

 

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, Times․am: ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ «Hetq.am»-ում հրապարակված «Մեծահարուստ հայերի ու պաշտոնյաների տները Դուբայի շքեղ համալիրներում» վերտառությամբ հոդվածի հիման վրա ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով 2020թ. փետրվարի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ՝ հայտարարատու պաշտոնատար անձի և նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց կողմից օրենքով նախատեսված հայտարարագրերում հայտարարագրման ենթակա՝ առանձնապես խոշոր չափերով գույքեր թաքցնելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Քրեական գործն ըստ ենթակայության ուղարկվել էր ՀՀ ՀՔԾ, որտեղ կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորրվել էր, որ Հրանտ Դավթյանը, 2018թ. հունիսի 20-ից մինչև 2019թ. հունվարի 14-ը հանդիսանալով ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման պատգամավոր և կրելով գույքի և շահերի հայտարարագրման պարտականություն՝ 2018թ. հոկտեմբերի 1-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված, պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ, ինչպես նաև 2019թ. հունիսի 11-ին պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց մասին հայտարարագրում չի հիշատակել և այդ կերպ թաքցրել է սեփականության իրավունքով իրեն պատկանող մի քանի անշարժ գույքերի մասին տվյալները:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է նաև, որ նրա որդին՝ Արսեն Դավթյանը ևս, նույն ժամանակահատվածում հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձ և ունենալով հայտարարատու պաշտոնատար անձի` պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու, ինչպես նաև տարեկան հայտարարագրերում իր գույքի և եկամուտների վերաբերյալ տվյալներ ներկայացնելու պարտականություն, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված, սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և եկամուտների մասին 2018թ. հայտարարագրում չի հիշատակել և այդ կերպ թաքցրել է սեփականության իրավունքով իրեն պատկանող մի քանի անշարժ և շարժական գույքերի, դրանց շարժի, ֆինանսական պարտավորությունների մասին տվյալները։

Նշված հանցավոր արարքները կատարելու համար նրանց մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց վերաբերյալ անջատված մասով, գործը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, 2021թ ապրիլի 28-ին Գլխավոր դատախազությունից ուղարկվել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:
Դատարանը, քննության առնելով պաշտպանի կողմից ներկայացված միջնորդությունը, 2021թ. նոյեմբերի 10-ին որոշում է կայացրել Արսեն և Հրանտ Դավթյանների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ իրադրության փոփոխման հիմքով:

ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել և ուսումանսիրվել է հիշյալ դատական ակտը: Հաշվի առնելով, որ այդ հիմքով և այդպիսի որոշման կայացումն անհիմն է, դրա դեմ կներկայացվի բողոք ՀՀ վերաքննիչ դատարան:

Ընդ որում՝ դեռևս նախաքննության ավարտական փուլում պաշտպանի կողմից մեղադրյալների նկատմամբ նույն հիմքով և հիմանվորումներով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդություններ էր ներկայացվել գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին, որոնք համապատասխան հիմնավորումներով մերժվել էին:

Վերաքննիչ բողոքը ներկայումս նախապատրաստման փուլում է», - նշել է Աբրահամյանը:

Լրահոս
Պեկինում իրավիճակը հանգիստ է, անվտանգության միջոցառումներն ուժեղացված չեն ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին Ինչպես Փաշինյանը քանդեց բանակը․ ռազմական փորձագետի հիմնավորումը․ տեսանյութ Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները հայտարարում են՝ սեպտեմբերի 27-ին թույլ չեն տա Նիկոլ Փաշինյանի մուտքը «Եռաբլուր» Ադրբեջանը չհրահրված և չարդարացված զինված ներխուժում սկսեց Հայաստանի տարածք. Արմեն Գևորգյան Արարատ քաղաքում վրաերթի են ենթարկել 7-ամյա տղայի Այսօր Ստեփանակերտի օրն է. Արցախյան 44-օրյա պատերազմից հետո մայրաքաղաքի բնակչությունը կտրուկ աճել է Կարող ենք Իրանից էլ սպառազինություն ձեռք բերել. Սուրեն Սարգսյան Խոշոր հրդեհ Արշակունյաց պողոտայում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ Ոսկու և արծաթի գները նվազել են Հակառակորդը փորձել է անցնել հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք, սակայն հետ է շպրտվել Հայոց Բանակի հարվածը Նիկոլ Փաշինյանին «Սուրմալու»-ի փլատակներում մնացած Mercedes-ը ԱԻՆ-ի աշխատակիցները դեռ չեն հանել Երևան-Մեղրի ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով 7 անձ է հոսպիտալացվել, 5-ը երեխաներ են Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է․ ՊՆ Ֆրանսիան հորդորում է իր քաղաքացիներին զերծ մնալ ՀՀ որոշ շրջաններ այցելելուց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է խուսափել Հայաստանի որոշ վայրեր այցելելուց Պետք է ստեղծենք առավելագույն լայն համախմբում՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար․ Իշխան Սաղաթելյանը՝ ՀՀ և Արցախի նախկին նախագահների հանդիպման մասին Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Եռաբլուրում տեղի ունեցածին լավ չեմ վերաբերվում, դատապարտելի է. Տիգրան Ավինյան TikTok-ի արգելափակումները Հայաստանում հանված են. Սամվել Մարտիրոսյան «Լուսավոր Հայաստանը» մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին․ ցուցակը գլխավորելու է Դավիթ Խաժակյանը Վարդենիս համայնքի սահմանամերձ բնակավայրերից ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տարհանվել է 539 ընտանիք Արցախում առաջարկում են վերանայել սեփականության իրավունքի սահմանափակումները Ռոնալդինյոն չափազանց շատ էր սիրում կանանց ու սառը գարեջուր, հակառակ դեպքում մինչև 60 տարեկան կխաղար Սա դավաճանություն է, պարտվողականության ու Հայրենիք հանձնելու գործընթացի շարունակություն Երևանի և 9 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը Ոսկու և արծաթի գներն աճել են Աջապահյանը պատրաստ է առաջնորդել երկում տիրող իրավիճակից դուրս գալու շարժումը Վերջին ռազմական գործողություններն ընդգծում են մեր դիվանագիտությունը կրկնապատկելու անհրաժեշտությունը. Բայդենը՝ Փաշինյանին Իրանը, Ռուսաստանը եւ Չինաստանը կանցկացնեն ռազմածովային ուժերի համատեղ զինավարժանքներ Դիերի մեծ մասը Մարտունու դիահերձարանում է, ծնողներին չեն թողնում մտնել. Զոհրաբյան Իրանի զինված ուժերի զորահանդես Է սկսվել Թեհրանում եւ երկրի այլ քաղաքներում ՀՀ ԳՇ պետը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում տիրող իրավիճակը 35 ՀԿ-ներ պահանջում են ոստիկանապետի պաշտոնանկությունը Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan