Ինձ չի հետաքրքրում, թե ով է իմ կողքին կանգնածը, ինձ հետաքրքրում է ազգային պետականության շահը

Ինձ չի հետաքրքրում, թե ով է իմ կողքին կանգնածը, ինձ հետաքրքրում է ազգային պետականության շահը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, Times․am: 5165 շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Զարմանալի իմ հայ ժողովուրդ….. ինչ հեշտ է, չէ, նստել տանը և փիլիսոփայել, թե ով ում կողմից է կառավարվում, ով ում գրպանի խոսնակն է, ինչն ենք սխալ անում, ինչը՝ ոչ…..
Եթե դուք այդքան լավ գիտեք, որն է ճիշտը, ապա դուրս եկեք՝ մենք միանանք ձեզ, դուք ձեզ գոնե վստահո՞ւմ եք, բա որ մեզ այդքան չեք վստահում, բա ինչու եք մեզ թողել հրապարակը, դուսր եկեք ինքներդ պաշտպանեք Հայրենիքը, մեր նման «կառավարվողներին» չեզոքացրեք, բա ուր եք տաք տանը նստել փիլիսոփայում միայն…..
Կուզեի տեսնել այն ուժը կամ այն մարդուն, որը կկարողանա կռավարել ինձ…..

Հրապարակավ հայտարարում եմ՝ ինձ չի հետաքրքրում, թե ով է իմ կողքին կանգնածն այս պահին, ինձ հետաքրքրում է իմ ազգային պետականության շահը, որն այսօր վաճառքի են հանել….. ինձ հետաքրքրում է հրապարակում 10,20,30 ու 40 հազար մարդ տեսնելը, որով միայն մենք կկարողանանք ազատվել այս չարիքներից…

Իսկ եթե որևէ մեկը կարող է դա անել, ես միայն կծառայեմ նրան….. դե, հրապարակը ձեզ է սպասում, խնդրում եմ կարողներ դուրս եկեք…..»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում