AM | RU
USD
EUR
RUB

Ճամբարակում զինծառայողին ծեծի են ենթարկել, հասցրել ինքնասպանության. երկու հոգի կալանավորվել է

 

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, Times․am: 2021թ. նոյեմբերի 15-ին Ճամբարակ համայնքում տեղակայված զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային` Գևորգ Ավետյանի՝ մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, արթուն հերթափոխի ժամանակ իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգիցից արձակված կրակոցների հետևանքով որովայնի շրջանում ստացած վիրավորումներից մահվան դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով, որի նյութերով հաջորդ օրը՝ նոյեմբերի 16-ին, հարուցվել է ևս մեկ քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 360․1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով: Նշված քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, այս մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Նա հայտնել է, որ նոյեմբերի 16-ին հիշյալ հանացագործությունները կատարելու կասկածանքով ձերբակալվել են Գ. Ավետյանի երկու ծառայակիցները:

«Կատարված նախաքննության արդյունքում նոյեմբերի 19-ին նրանցից մեկին՝ պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Ս.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 360․1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղարդանք է առաջադրվել մարտական հերթապահություն կրելու ընթացքում նույն գումարտակի պայմանագրային զինծառայող, շարքային Գ. Ավետյանի նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու, նրա անձնական պատիվն ու արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու, բռնություն գործադրելու միջոցով վերջինիս ինքնասպանության հասցնելու, զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու, նույն զորամասի պայմանագրային զինծառայողի ծեծի ենթարկելու, ֆիզիկական ցավ պատճառելու համար: Իսկ մյուսին՝ պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Ա.-ին նույն օրը՝ նոյեմբերի 19-ին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ և 16-րդ հոդվածներով նախատեսված զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու՝ մարտական հենակետում նույն զորամասի պայմանագրային զինծառայողի ծեծի ենթարկելու, ֆիզիկական ցավ պատճառելու համար», - նշել է Աբրահամյանը:

Նա հայտնել է, որ նույն օրն իսկ միջնորդություն է ներկայացվել ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ 2 մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը նույն օրը բավարարվել է և նրանք կալանավորվել են:

«Արդեն նոյեմբերի 17-ին և 18-ին վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ նշանակվել են փորձաքննություններ, հարցաքննվել է մարտական հենակետի ողջ անձնակազմը, որոշում է կայացվել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու մասին և այլն: Այսինքն՝ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցները՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, զինծառայողի մահվան հանգամանքները լիարժեք պարզելու և ներգրավված անձանց գործողություններին վերջնական իրավական գնահատականներ տալու համար:

Նկատի ունենալով, որ, ըստ էության, նախաքննությունը նոր սկսված լինելու, քրեական գործով այս պահին ձեռք բերված փաստական տվյալներից բացարձակ անտեղյակության պայմաններում առանձին շրջանակների կողմից արդեն իսկ սկսվել են անհարկի շահարկումներ և սուբյեկտիվ մեկնաբանություններ՝ հորդորում եմ ողբերգական դեպքի նկարագրության, որակման առումով ձեռնպահ մնալ խիստ ժամանակավրեպ և չհիմնավորված գնահատականներից ու մեկնաբանություններից՝ քննության նկատմամբ հանրային կանխակալ կարծիք չձևավորելու համար:

Կրկնում եմ՝ քննությունը նոր է սկսվել, վարույթի ընթացքում անհրաժեշտ գործողությունների, քրեական հետապնդման համատեքստում իրականացված միջոցառումների ներկայացված պարզ ժամանակագրությունը պետք է հուշի, որ դրանք չէին կարող պայմանավորված լինել դեպքից շուրջ մեկ շաբաթ անց մամուլում տրած մեկնաբանություններով և կարծիքներով:

Չկա ու չի կարող լինել դեպքը, հանցագործությունը կոծկելու որևէ միտում:

Դատախազությունն ապահովելու է հետևողական հսկողություն քննության օրինականության նկատմամբ, որի արդյունքներից ելնելով՝ ըստ անհրաժեշտության և հանրային պահանջի՝ պարբերաբար կտրվի անհրաժեշտ տեղեկատվություն», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Գոռ Աբրահամյանը:

Լրահոս
Եռակողմ հայտարարության մեջ տառ անգամ չկա ռազմագերիների վերադարձի մասին Հավաքվել ենք այստեղ, որպեսզի թույլ չտանք սահմանին որևէ ողբերգական դեպք. Պուտինը` Փաշինյանին Պետք է ստեղծել սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով․ հայտարարություն Սոչիում մեկնարկեց Փաշինյան-Պուտին հանդիպումը Պուտին, Ալիև և Փաշինյան եռակողմ բանակցություններն ավարտվել են․ շուտով կտարածվի հայտարարություն Ամերիաբանկը ներգրավել է 30 մլն ԱՄՆ դոլարի վարկ ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամից` ՀՀ-ում կայուն էներգետիկայի և ՓՄՁ ֆինանսավորման համար Ադրբեջանական զորքերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք. Նիկոլ Փաշինյան Սոչիում մեկնարկել է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղադրվել է Ադրբեջանին պատկանող SOCAR-ի բենզալցակայան Այս իրավիճակում գործող վարչապետը չի կարող լինել արդյունավետ բանակցող․ հայտարարություն Մեծ Բրիտանիան ռազմական տեխնիկա կփոխադրի Գերմանիա «ի դեպս Ռուսաստանի հետ պատերազմի» Փաշինյանը Հայաստանը տանում է դեպի կործանարար պատերազմի. տեսանյութ Փաշինյանը ժամանեց Սոչի՝ հանդիպելու Պուտինի և Ալիևի հետ․ տեսանյութ Ադրբեջանից ՌԴ միջնորդությամբ վերադարձած զինծառայողը Բաքվում վիրահատվել է. 24News.am Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից հայկական կողմը հրաժարվել է, Արցախը հանձնված է Ոստիկանները բերման են ենթարկում իրազեկման ակցիա իրականացնող Արա Զոհրաբյանին Ովքեր են Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել Սոչի Պատրաստ եմ իմ ազգի համար լինել և կոշկարար, և հավաքարար, և ղեկավար Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը 19:0 հաշվով պարտվել է Բելգիային ԱՀԿ-ն արտակարգ խորհրդակցություն Է գումարում կորոնավիրուսի նոր շտամի պատճառով Ադրբեջանը հայկական կողմին երկու գերեվարված զինվորի է փոխանցել Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Սոչի․ նախատեսվում է եռակողմ հանդիպում Սալոնիկում կրկին քարոզչական սադրանք է հրահրվել ադրբեջանցիների կողմից 3 մարզերում ձյուն է տեղում, Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են, Գորիսում և Քաջարանում մառախուղ է Երևանի և 6 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի․ ՀԷՑ Սյունիքի համայնքապետերի հետ հանդիպմանը Փաշինյանը սենսացիոն հայտարարություն արել․ «Հրապարակ» Որտե՞ղ է Գագիկ Ծառուկյանը նշել ծննդյան տարեդարձը․ «Հրապարակ» Վայքի իշխանական թեկնածուն մեղադրվել է կաֆել-մետլախ գողանալու մեջ․ «Ժողովուրդ» Այսօր տեղի կունենա եռակողմ հանդիպումը. ինչ է սպասվում. «Ժողովուրդ» Սահմանագծումից ու սահմանազատումից հետո էլ երաշխիք չկա, որ խաղաղ կլինի Ինչ աստիճան պետք է մարդ զերծ լինի ազգային արժանապատվությունից, որ աղաչի Թուրքիային իրեն քաղցր աչքով նայել Հադրութի շրջանում որոնողական աշխատանքներն այսօր արդյունք չեն տվել. Արցախի ԱԻՊԾ Ռուսաստանում փորձարկվում է ՄիԳ-31 կործանիչ-կալանիչի արդիականացված տարբերակը 37 անձի մեղադրանք է առաջադրվել կաշառքով վարորդական իրավունքի վկայականների տրամադրման և ձեռքբերման համար Նոյեմբերի 24-25-ին անցկացվել է հայ-ռուսական համատեղ զորավարժություն Բանակին պետք է զենք, զենքը պետք է գնել փողով, փողը ստեղծում է տնտեսությունը, բայց․․․ ՀՀ տարբեր բնակավայրերում ձյուն է. Գորիս-Սիսիան ավտոճանապարհին և Մեղրիի լեռնանցքներում՝ մառախուղ Չինաստանը հայտարարել է Իրանի հետ համատեղ ճնշմանը դիմակայելու պատրաստակամության մասին Պատերազմի մասնակից ևս 28 զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan