Արմավիրի մարզպետն ազատման դիմում է գրել․ նա կնշանակվի փոխվարչապետ

Արմավիրի մարզպետն ազատման դիմում է գրել․ նա կնշանակվի փոխվարչապետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, Times․am: Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Այս մասին 24News-ին հայտնեց Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հերմինե Վարդանյանը։

«Կարող եմ ասել, որ մարզպետը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել կառավարություն», – ասաց նա, սակայն հրաժարվեց մեկնաբանել Մաթևոսյանի՝ փոխվարչապետ նշանակվելու մասին լուրը՝ հավելելով, որ «նշանակման մասին տեղեկատվություն չունի»։

Ավելի վաղ տելեգրամյան «Radar Armenia» ալիքը, հղում անելով սեփական աղբյուրին, գրել էր, որ Համբարձում Մաթևոսյանը կնշանակվի ՀՀ փոխվարչապետ։

Կառավարության ղեկավարի տեղակալի պաշտոնն ավելի քան մեկ շաբաթ թափուր է այն բանից հետո, երբ նախկին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը նշանակվեց պաշտպանության նախարար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում