Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, Times․am: Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է փոխվարչապետ:

Հրամանագիրը ստորագրվել է՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը։

Հիշեցնենք, որ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը նշանակվել էր պաշտպանության նախարար։

Երեկ Համբարձում Մաթևոսյանն ազատվել էր Արմավիրի մարզպետի պաշտոնից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում