AM | RU
USD
EUR
RUB

«Կարդում ենք ռուս պոեզիա Հայաստանի մասին» գրական մրցույթի հաղթողները արժանացել են պատվոգրերի և մրցանակների

 

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, Times․am: Սերգեյ Գորոդեցկու, Միխայիլ Մատուսովսկու, Սեմյոն Լիպկինի և այլ գրողների Հայաստանին նվիրված ստեղծագործություններով բուհերի ուսանողները մասնակցեցին «Կարդում ենք ռուս պոեզիա» գրական մրցույթին:

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնած մրցույթի նպատակն է պահպանել և հանրայնացնել ռուս գրականությունը, երիտասարդների շրջանում բարձրացնել պոեզիայի նկատմամբ հետաքրքրվածությունը և բացահայտել տաղանդավոր երիտասարդներին:

Հանրապետական գրական մրցույթն անցկացվել է երեք փուլով։ Ընտրական փուլին մասնակցել են 93 ուսանողներ հանրապետության 9 բուհերից։ Եզրափակչում էին առավելագույն միավորներ հավաքած 11 մասնակիցները։

Ժյուրիի նախագահն էր «Հայաստանը ռուսական պոեզիայի հայելու մեջ» գրքի հեղինակ Միխայիլ Ամիրխանյանը, համանախագահը՝ Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը: ժյուրին գնահատել է մասնակիցների կատարողական վարպետությունն ու արտիստիզմը, ինչպես նաև ստեղծագործության ընտրությունը։

«Այս ձևաչափով մրցույթն իրականացնում էինք առաջին անգամ։ Մասնակիցների էմոցիոնալ ելույթները միջոցառմանը հաղորդեցին յուրահատուկ էներգետիկա։ Կփորձենք մեր տաղանդավոր երիտասարդներին ուղղորդել դեպի ռուսական մրցույթներ՝ հնարավորություն ստեղծելով Հայաստանը ներկայացնելու համար։ Հույս ունենք, որ մրցույթը կդառնա շարունակական»,- նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը:

Առաջին տեղը գրավեց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողուհի Կարոլինա Մելքումյանը, 2-րդը կիսեցին Մերի Մելիքջանյանը, Ռուզաննա Թավադյանը, 3-ը տեղը կիսեցին՝ Տիգրան Խաչատրյանը, Անուշ Քալաշյանն ու Սիրուշո Հովհաննիսյանը։

«Եզրափակչի համար ընտրել էի Միխայիլ Մատուսովսկու «Հուշարձան Ծիծեռնակաբերդի բարձունքում» ստեղծագործությունը։ Այնտեղ զգացվում է հայ ժողովրդի ցավն ու հոգին, այս ստեղծագործությունը թույլ տվեց արտահայտել էմոցիաներս», - նշեց հաղթող Կարոլինա Մելքումյանը։

Մրցանակակիրները ստացան խրախուսական պարգևներ, պատվոգրեր և մրցանակներ։ Մրցույթն անցկացվում էր Մոսկվայի կառավարության արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի աջակցությամբ։

 

Լրահոս
Կ. Տեր-Նակալյանը հեռանում է Blognews.am-ից Սայաթ Շիրինյանը գողության կասկածանքով է բերման ենթարկվել․ ոստիկանություն Նախագահը զանգահարել է ինձ հրաժարականը հրապարակելուց 3,5 ժամ առաջ․ ես այդ ժամանակ եմ դրա մասին իմացել Արմեն Սարգսյանը Կարիբյան ծովում գտնվող փոքր երկրի՝ Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի է եղել․ Hetq.am ԱԺ-ում կրկին պարգևատրում են բաժանել ՀԱՊԿ-ը նոր գործողությա՞ն է պատրաստվում Դիմակավորված անձանց կողմից իր տան բակից բերման է ենթարկվել Սայաթ Շիրինյանը Զելենսկին Ուկրաինայի հետախուզությանը կոչ է արել անցնել հարձակման Քրիստինե Գրիգորյանն ընտրվեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան․ տեսանյութ ՊՆ աշխատակիցները 100.000-ական դրամ են հավաքել որպես Սուրեն Պապիկյանի հարսանեկան նվեր Ավստրալիան, Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան դիվանագետներին տարհանում են Ուկրաինայից ՆԱՏՕ-ի զորքերը բերվել են մարտական պատրաստվածության Հրապարակվել է ՀՀ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը Մարդ է՞լ լրիվ ուրիշ տեղից բլյութութով հրաժարական տա… Սոցցանցերը քննարկում են Արմեն Սարգսյանի հրաժարականը Ադրբեջանական բանակը մեկ օրում երկու զինծառայող է կորցրել Մեծ Բրիտանիան Կիևից տարհանում է դեսպանատան աշխատակիցներին Նախագահի հրաժարականը թույլ է տալիս ասելու, որ ներքաղաքական և արտաքին լուրջ գործընթացներ կարող են սկսվել Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանավորված Լավ կլիներ՝ Փաշինյանն իր վրա վերցներ պատերազմի պատասխանատվությունը և հրաժարական տար․ Զատուլին ԱՄՆ-ը քննարկում Է Մերձբալթիկայում և Արևելյան Եվրոպայում զորքերի տեղաբաշխման հնարավորությունը Սարգսյանի հրաժարականը կարող է պայմանավորված լինել Բաքվի և Անկարայի հետ սկսված գործընթացներով Ազգային ժողովը ՀՀ նախագահի հրաժարականի դիմումը ստացել է Նախագահի հրաժարականն առնվազն ուշացած է կամ այլևս ոչ կարևոր․ Վանեցյան Արթուր Դավթյանը չի պաշտոնավարի մինչև իր ժամկետի ավարտը Արմեն Սարգսյանի հրաժարականը Ռուսաստանի համար նշանակություն չունի ՀՀ նախագահի լիազորությունները կատարելու է Ալեն Սիմոնյանը Իրավիճակի բարդ լինելը հաստատվում է նաև ՀՀ նախագահի հրաժարականով Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել Լոնդոնից Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել․ նա հանդես է եկել հայտարարությամբ Հույն և հայ ժողովուրդները ազգակից քաղաքակրթությունների երկու եղբայրներ են. ՀՀ դեսպանի ուղերձը Մենք հերթական անգամ գնում ենք իրավիճակի հետևից՝ փորձ չանելով այն կանխելու Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն և մառախուղ Օտարերկրյա ներդրողների իրավունքների շարունակական խախտումները. Անսուր Ինվեստ Ադրբեջանի նավթային ընկերությունը մտադրություն չունի գնել Սուրենավանի բիտումի գործարանը Պուտինն ու Փաշինյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերը Ըստ Գերմանիայի ռազմածովային ուժերի հրամանատարի՝ Ղրիմը երբեք չի վերադառնա Ուկրաինայի կազմ Ուկրաինան ԱՄՆ-ից ստացել է զենքի առաջին խմբաքանակը Բզկտված Արցախ. վերադառնալո՛ւ ենք. Արտակ Զաքարյան Ուկրաինայի ուժայինները հրաձգության վարժանքներ են անցկացրել Դոնբասում Այսօրվանից ուժի մեջ են մտնում հանրային և ժամանցի վայրեր այցելությունների սահմանափակումները
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan