AM | RU
USD
EUR
RUB

Դեկտեմբերի 7-ին Հաագայի դատարանը կհրապարակի «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով որոշումը

 

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, Times․am: ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը գործուղվում է Նիդերլանդների Թագավորություն (Հաագա)։ Այս մասին որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի հիման վրա ներկայացված ժամանակային (հրատապ) միջոցների վերաբերյալ որոշումների հրապարակմանը Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունն ապահովելու նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին 2021 թվականի դեկտեմբերի 6-8-ը ներառյալ գործուղել Նիդերլանդների Թագավորություն (Հաագա):

2. Եղիշե Կիրակոսյանի՝ Նիդերլանդների Թագավորություն (Հաագա) գործուղման ծախսերը (ավիատոմս, գիշերավարձ, օրապահիկ), ինչպես նաև «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին՝ Նիդերլանդների Թագավորություն գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»,- ասված է որոշման մեջ։

Դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը կհրապարակի իր որոշումը Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով Ադրբեջանի դեմ Հայաստանի կողմից ներկայացված մի շարք հրատապ միջոցների կիրառման կապակցությամբ:

Լրահոս
Սայաթ Շիրինյանը գողության կասկածանքով է բերման ենթարկվել․ ոստիկանություն Նախագահը զանգահարել է ինձ հրաժարականը հրապարակելուց 3,5 ժամ առաջ․ ես այդ ժամանակ եմ դրա մասին իմացել Արմեն Սարգսյանը Կարիբյան ծովում գտնվող փոքր երկրի՝ Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի է եղել․ Hetq.am ԱԺ-ում կրկին պարգևատրում են բաժանել ՀԱՊԿ-ը նոր գործողությա՞ն է պատրաստվում Դիմակավորված անձանց կողմից իր տան բակից բերման է ենթարկվել Սայաթ Շիրինյանը Զելենսկին Ուկրաինայի հետախուզությանը կոչ է արել անցնել հարձակման Քրիստինե Գրիգորյանն ընտրվեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան․ տեսանյութ ՊՆ աշխատակիցները 100.000-ական դրամ են հավաքել որպես Սուրեն Պապիկյանի հարսանեկան նվեր Ավստրալիան, Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան դիվանագետներին տարհանում են Ուկրաինայից ՆԱՏՕ-ի զորքերը բերվել են մարտական պատրաստվածության Հրապարակվել է ՀՀ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը Մարդ է՞լ լրիվ ուրիշ տեղից բլյութութով հրաժարական տա… Սոցցանցերը քննարկում են Արմեն Սարգսյանի հրաժարականը Ադրբեջանական բանակը մեկ օրում երկու զինծառայող է կորցրել Մեծ Բրիտանիան Կիևից տարհանում է դեսպանատան աշխատակիցներին Նախագահի հրաժարականը թույլ է տալիս ասելու, որ ներքաղաքական և արտաքին լուրջ գործընթացներ կարող են սկսվել Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանավորված Լավ կլիներ՝ Փաշինյանն իր վրա վերցներ պատերազմի պատասխանատվությունը և հրաժարական տար․ Զատուլին ԱՄՆ-ը քննարկում Է Մերձբալթիկայում և Արևելյան Եվրոպայում զորքերի տեղաբաշխման հնարավորությունը Սարգսյանի հրաժարականը կարող է պայմանավորված լինել Բաքվի և Անկարայի հետ սկսված գործընթացներով Ազգային ժողովը ՀՀ նախագահի հրաժարականի դիմումը ստացել է Նախագահի հրաժարականն առնվազն ուշացած է կամ այլևս ոչ կարևոր․ Վանեցյան Արթուր Դավթյանը չի պաշտոնավարի մինչև իր ժամկետի ավարտը Արմեն Սարգսյանի հրաժարականը Ռուսաստանի համար նշանակություն չունի ՀՀ նախագահի լիազորությունները կատարելու է Ալեն Սիմոնյանը Իրավիճակի բարդ լինելը հաստատվում է նաև ՀՀ նախագահի հրաժարականով Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել Լոնդոնից Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել․ նա հանդես է եկել հայտարարությամբ Հույն և հայ ժողովուրդները ազգակից քաղաքակրթությունների երկու եղբայրներ են. ՀՀ դեսպանի ուղերձը Մենք հերթական անգամ գնում ենք իրավիճակի հետևից՝ փորձ չանելով այն կանխելու Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն և մառախուղ Օտարերկրյա ներդրողների իրավունքների շարունակական խախտումները. Անսուր Ինվեստ Ադրբեջանի նավթային ընկերությունը մտադրություն չունի գնել Սուրենավանի բիտումի գործարանը Պուտինն ու Փաշինյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերը Ըստ Գերմանիայի ռազմածովային ուժերի հրամանատարի՝ Ղրիմը երբեք չի վերադառնա Ուկրաինայի կազմ Ուկրաինան ԱՄՆ-ից ստացել է զենքի առաջին խմբաքանակը Բզկտված Արցախ. վերադառնալո՛ւ ենք. Արտակ Զաքարյան Ուկրաինայի ուժայինները հրաձգության վարժանքներ են անցկացրել Դոնբասում Այսօրվանից ուժի մեջ են մտնում հանրային և ժամանցի վայրեր այցելությունների սահմանափակումները Արցախից խաղաղապահների ուղղաթիռով Երևան տեղափոխված երեխան ողնաշարի ծանր կոտրվածք ունի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan