AM | RU
USD
EUR
RUB

Հայտնի է Ճարտար քաղաքի բնակչի սպանությունն իրագործած ադրբեջանցու ինքնությունը․ Արցախի դատախազություն

 

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, Times․am: Սույն թվականի դեկտեմբերի 03-ին, ժամը 13:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինվորականներ ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար համայնքի վարչական տարածք հանդիսացող «Ղուրուսու» կոչվող տեղամասից կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի գործադրմամբ բացահայտ առևանգել են նշված տեղանքում հայտնված՝ անասնապահությամբ զբաղվող նույն համայնքի բնակիչ Սեյրան Սմբատի Սարգսյանին և տեղափոխել «Կոհակ» կոչվող բարձունքի վրա տեղակայված մարտական դիրք, որտեղ ազգային ատելության շարժառիթով հրազենից կրակոց արձակելով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել են նրան: Այս մասին հայտնում են Արցախի Գլխավոր դատախազությունից։

03.12.2021թ. ԱՀ ոստիկանությունում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով (սպանությունը), ինչպես նաև 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (մարդուն առևանգելը) նախատեսված հանցանքների հատկանիշներով:

Քրեական գործը դատախազության կողմից փոխանցvել է ԱՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն իրականացնելու համար:

Դեպքի առնչությամբ Արցախի Հանրապետության և Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված դատախազների հետ փոխգործակցության շրջանակում պարզվել է, որ ԱՀ քաղաքացու սպանությունը կատարել է Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, շարքային Ռահիմզադե Դավիդ Գաբիլ օղլըն: Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազների միջև ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում ՌԴ խաղաղապահ զորակազմի դատախազը ներկայացել է դեպքի վայր, լսել ադրբեջանական կողմի վկաներին, սպանություն կատարած անձին, հետազոտել ադրբեջանցիների վկայակոչած ենթադրյալ դեպքի վայրը: Այս պահին խաղաղապահները բանակցում են Սեյրան Սարգսյանի դիակը արցախյան կողմին հանձնելու շուրջ:
Ադրբեջանական կողմը հերթական անգամ աղավաղել է հանցավոր դեպքի հանգամանքները և դիտավորյալ սպանությունը ներկայացրել որպես Արցախի Հանրապետության քաղաքացու կողմից իրենց մարտական դիրքի ուղղությամբ հարձակման կասեցում: Արցախյան կողմը ունի համոզիչ ու անհերքելի բավարար ապացույցներ, այդ թվում ամբողջական տեսագրություն, որը փաստում է ադրբեջանական մի խումբ զինվորականների կողմից Արցախի քաղաքացուն այս պահին որպես չեզոք գոտի դիտարկվող ,,Ղուրուսու,, կոչվող տեղամասից հարկադրաբար և բռնություն գործադրելով առևանգելու, ոտքերից ու ձեռքերից բռնած վիճակում ադրբեջանական հենակետ տեղափոխելու գործողությունները: Տեսանյութը և մյուս ապացույցները առաջիկայում կտրամադրվեն նաև ռուսական կողմին՝ դեպքի իրական հանգամանքների վերաբերյալ ճշգրիտ ու լիարժեք պատկերացում ձևավորելու համար:

Դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու մասին պաշտոնական տեղեկություն ադրբեջանական կողմը դեռևս չի հրապարակել:

Լրահոս
ՔՊ-ական պատգամավորները գինարբուք են կազմակերպել խորհրդարանում․ «Ժողովուրդ» Երևանի և 4 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի. ՀԷՑ Փաշինյանի հետ սելֆի արած քննիչները բարձր պաշտոններ են ստանում. «Ժողովուրդ» Հայաստանում կան մի շարք դժվարանցանելի ճանապարհներ Հունաստանը լուսավորված է հայոց եռագույնով ՔՊ-ական պատգամավորները Դավիթ Տոնոյանին ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել Երևանի քաղաքապետարանը սկսել է տուգանել պոլիէթիլենային չթույլատրված տոպրակներ օգտագործող տնտեսվարողներին «Դուխով» տղերքի և գյուղապետերի միջոցով չպետք է սահմանը պաշտպանվի, դա պետության ֆունկցիան է ԱՄՆ-ն շարժական հոսպիտալի համար նախատեսված բժշկական սարքավորումներ է նվիրաբերել Հայաստանին ԱՄՆ-ն առաջարկում է պատժամիջոցներ կիրառել Մարգարիտա Սիմոնյանի, Վլադիմիր Սոլովյովի և Կոնստանտին Էռնստի դեմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն անհրաժեշտ է համարում օգնություն ցուցաբերել Տաջիկստանին՝ Աֆղանստանից եկող սպառնալիքները զսպելու համար «Բարսելոնան» Գավիի հրաժարագինը կսահմանի 1 միլիարդ եվրո Բերման են ենթարկվել «Դատապարտյալների հիվանդանոցի» պետն ու մի քանի աշխատակիցներ «Ռոսատոմ»-ը և Հայկական ԱԷԿ-ը համաձայնագիր են ստորագրել ՀՀ-ում նոր ատոմային էներգաբլոկների կառուցման մասին Հայաստանում հեղուկ գազը կթանկանա․ պատգամավոր Լաչինի միջանցքով այցելության կարգը սահմանում է ռուս խաղաղապահների հրամանատարությունը. Զախարովա Թուրքիան Անթալիայի դիվանագիտական ֆորումին հրավիրել է նաև Հայաստանին 25 մլն ԱՄՆ դոլար Ամերիաբանկին՝ մասնավոր հատվածին վարկեր տրամադրելու նպատակով Կառավարությունը հավանություն չտվեց նվազագույն աշխատավարձը բարձրացնելու նախագծին Ոստիկանապետի ընտանիքին պատկանող մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք Քրիստոսի արձանը կառուցելը իմ ընտանիքի ցանկությունն է, այն երկրում հույսի արթնացման, լույսի և վերելքի խորհրդանիշ կդառնա Սահմանազատման հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի. ԱԳՆ-ն արձագանքել է Բայրամովի հայտարարությանը Օգտվելով իմ իրավունքից՝ մեղադրանքը չեմ ընդունում․ Արտակ Դավթյանը ցուցմունք է տվել․ «Ժողովուրդ» Փաշինյանն ու իր ստրուկները․ ոչ մեկն իրավունք չունի ինքնուրույն որոշելու իր ճակատագիրը․ «Հրապարակ» Երևանի և 6 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի․ ՀԷՑ Առողջապահության նախարարը խոչընդոտում է երիտասարդ զույգերին ամուսնանալ. «Ժողովուրդ» Մոլդովայում հնարավոր է հայտարարվի արտակարգ դրություն Հայաստանի մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում Մամիկոն Ասլանյանը կմնա կալանավորված․ դատարանը մերժեց փաստաբանների բողոքը Հայ ազգը դեռ պետք է շնորհակալ լինի, որ ցեղասպանությունը հարցականի տակ չեն դնում Ձեզ կրկին փորձում են խաբել․ Կարեն Ճշմարիտյան Այն, ինչ այսօր թուրքական կողմը մատուցում է որպես զիջում, իրականում հասանելի էր առանց նախապայմանների ՀԾԿՀ-ն ընդունել է գազի սակագների վերանայման վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա»-ի հայտը Հայկական կողմը փաթեթ է փոխանցել ՌԴ-ին և Ադրբեջանին, մանրամասները չեմ կարող հրապարակել Անձնական նկատառումներով որոշել եմ դադարեցնել լիազորությունս․ Յոլյան Բաքվի հայատյաց ու հայասպան քաղաքականությունն ունի հստակ ժամանակագրություն. Արցախի ՄԻՊ Հնարավոր է, որ հանրությունը խնդիր ունի ընդդիմության առաջնորդների հետ, չեն վստահում, չեն սիրում. Վանեցյան Բաքուն Պապի միջնորդությունն է ակնկալում Երևանի հետ տարաձայնությունները կարգավորելու հարցում Արցախում ուշադրություն չեն դարձնում ադրբեջանցիների՝ բնակարանները գնելու առաջարկին Պնդումը, որ Մանվել Գրիգորյանի գույքը ենթակա է բռնագանձման, դատախազության կողմից ճնշում է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan