Քվեաթերթիկը նկարահանած երիտասարդը բերման է ենթարկվել

Քվեաթերթիկը նկարահանած երիտասարդը բերման է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, Times․am: Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 09.40-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ ընտրատեղամաս եկած անձանցից մեկը քվեարկելուց հետո բջջային հեռախոսով նկարահանել է քվեաթերթիկը։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Վարդենիսի բնակիչ, 29-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանության Վարդենիսի բաժին ու տվել խոստովանական բացատրություն։

Հանգամանքները պարզվում են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում