ՔՊ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հրավիրվել է ԱԱԾ

ՔՊ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հրավիրվել է ԱԱԾ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, Times․am: Դեկտեմբերի 7-ին ԱԺ-ում իշխանական պատգամավորների և ՀՅԴ պատգամավորների օգնականների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի գործով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն:

24News-ի հետ զրույցում Հրաչյա Հակոբյանն ասաց, որ երկու օր առաջ է հրավիրվել ԱԱԾ, ներկայացրել է վեճի մանրամասներն, այլ տեղեկություններ հայտնել չի կարող:

Նշենք, որ ԱԱԾ է կանչվել նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորի օգնական Գերասիմ Վարդանյանը, սակայն նա բացատրություն չի տվել, նշելով որ ԱԺ-ի տեսախցիկներով կարող են վեճի մանրամասներին ծանոթանալ:

Նշենք, որ ԱԱԾ-ում բացատրություն են տվել նաև Իշխան Սաղաթելյանի օգնական Սևակ Նազարյանը և Արմենուհի Կյուրեղյանի օգնական Տարոն Նազարյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում ծեծկռտուք էր տեղի ունեցել ԱԺ ընդդիմադիր պատգամավորների երեք օգնականների և իշխանական պատգամավորների միջև:

Հետևեք մեզ նաև Telegram-ում