Մեկ անգամ և վերջնական ենք փողոց դուրս գալու. ժողովրդին իրավունք չունենք հիասթափեցնել. Սաղաթելյան

Մեկ անգամ և վերջնական ենք փողոց դուրս գալու. ժողովրդին իրավունք չունենք հիասթափեցնել. Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, Times․am: Մեկ անգամ և վերջնական ենք փողոց դուրս գալու. ժողովրդին իրավունք չունենք հիասթափեցնել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։

Սաղաթելյանի համոզմամբ՝ իշխանափոխության համար անհրաժեշտ է համազգային դիմադրություն, և դրա չլինելիությունը նա դիտարկում է որպես իրենց բացթողումը, իրենք չեն կարողացել կազմակերպել, բայց չի նշանակում, որ դժգոհություն չկա։

Պատասխանելով քննադատներին՝ Սաղաթելյանը այն համոզմունքը հայտնեց, թե ով մտածում է՝ իրենք արդյունավետ չեն, թող իրենք իշխանափոխություն անեն, քանի որ իրենց դաշինքը չի զավթել հրապարակը։

Փոխխոսնակի կարծիքով, եթե իշխանությունը մնա, կորուստները շարունակվելու են, իշխանությունը չի կարողանում պաշտպանել երկրի շահը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում