AM | RU
USD
EUR
RUB

Արմեն Գևորգյանը տուժող է ճանաչվել

 

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, Times․am: ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը տուժող է ճանաչվել՝ սահմանը հատելն արգելելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Արմեն Գևորգյանին՝ ՀՀ պետական սահմանը հատելը չթույլատրելու առթիվ դեռևս երկու տարի առաջ հանցագործության մասին հաղորդում էր ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով իրավական գնահատականի արժանացնել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների գործողությունները, սակայն ՀՀ գլխավոր դատախազությունը, այնուհետև՝ նաև առաջին ատյանի դատարանը գտել էին, որ ներկայացված հաղորդումը վերացական է, չի պարունակում կոնկրետ տվյալներ՝ հանցագործության հատկանիշների մասին։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ Արմեն Գևորգյանի փաստաբանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որը 2020թ փետրվարի 18-ին բավարարվել էր և վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցվել՝ վերացնել Արմեն Գևորգյանի իրավունքների խախտումը։ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք էր ներկայացրել, ինչը վարույթ չէր ընդունվել։ Վերաքննիչ դատարանի որոշումը մտել է օրինական ուժի մեջ և այդպիսով ՀՔԾ-ն պարտավոր էր նյութեր նախապատրաստել՝ պարզելու, թե արդյո՞ք ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին՝ սահմանը հատելն արգելած ոստիկանության ծառայողների գործողություններում առկա են հանցագործության հատկանիշներ, թե ոչ։

ՀՔԾ քննիչը որոշում է կայացրել քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝պատճառաբանելով, թե ՀՀ ոստիկանությունը, իբր իրավացիորեն ղեկավարվել է կառավարության որոշմամբ, ըստ որի՝ անձի ազատ տեղաշարժի վերաբերյալ համակարգ մուտքագրված սահմանափակումը կարող է հանվել բացառապես այն դեպքում, երբ առկա է վարույթն իրականացնող մարմնի որոշումը՝ խափանման միջոցը վերացնելու մասին։ Քրեական գործի հարուցումը մերժելու որոշումը ևս վիճարկվել է դատական կարգով. դատարանը բավարարել է փաստաբանի բողոքը, ինչի հիման վրա հետագայում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով։

Պարզվում է, սակայն, նախաքննական մարմինը որոշել էր կարճել հարուցված քրեական գործի վարույթը՝ հանցակազմի բացակայության հիմքով՝ Արմեն Գևորգյանին այդպես էլ տուժողի կարգավիճակ չտալով, ինչով, ըստ փաստաբանի, խախտվում էր Գևորգյանի արդար դատաքննության իրավունքը։ Ալեքսանյանը նշեց, որ կարճման որոշման դեմ բողոք էր ներկայացրել, ինչը դատախազի կողմից բավարարվել է, գործի քննությունը՝ վերսկսվել։ Վերաբացված վարույթի շրջանակներում Արմեն Գևորգյանը նախօրեին տուժող է ճանաչվել։ Բացի այդ՝ վարույթն իրականացնող մարմինը պետք է հարցաքննեն նաև ԱԱԾ և ՀՀ ոստիկանության ծառայողներին, որոնք իրականացրել են ՍԷԿՏ համակարգից տվյալները հեռացնելու և ավելացնելու վերաբերյալ լիազորությունները։

Լրահոս
Այս պահին կա շուրջ 27 անհետ կորած, որոնց թվում հղի կին իր 5 տարեկան երեխայի հետ Փրկարարները «Սուրմալու» տոնավաճառի փլատակներից դուրս են բերել ևս մեկ դի․ այս պահին կա 3 զոհ «Մենք ուզեցել ենք վավերագրական կադր ստանալ, որտեղ կլինեին հրշեջներ, փրկարարներ․․․» Կտրուկ վատթարացել է N զորամասի շարքային զինծառայողի ինքնազգացողությունը, կյանքը փրկել չի հաջողվել․ ՀՀ ՊՆ Որոշակի պարբերականությամբ հայտարարվում է լռության րոպե՝ փլատակների տակ մնացած ողջ մարդկանց ձայնը լսելու նպատակով Փլատակների տակից փրկարները գտել են 1 քաղաքացու դի Բերձորի և Աղավնոյի տներն անվնաս թուրքին հանձնող հայ իշխանավորը Հայրենիք է վաճառում 5-ամյա աղջնակը տեղափոխվել է հիվանդասենյակ, վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում Պայթյունից տուժածների թիվը հասել է 57-ի․ 36-ի վիճակը մասնագետները միջին ծանրության են գնահատում ԱԻՆ-ն ահազանգ է ստացել տարբեր օբյեկտներում ու կենտրոններում պայթուցիկ սարքերի տեղադրման մասին Երևանի մետրոպոլիտենից քաղաքացիները տարհանվում են «Սուրմալու» տոնավաճառի պայթյունի հետևանքով տարբեր ԲԿ-ներ տեղափոխված քաղաքացիների թիվը հասել է 51-ի «Սուրմալու» տոնավաճառի պայթյունի հետևանքով կա մեկ զոհ և 45 տուժած տուժած․ ԱԻՆ «Սուրմալու» տոնավաճառի պայթյունի հետևանքով 7 երեխա և 2 մեծահասակ տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ Սուրմալու շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով, նախնական տվյալներով, կա մեկ զոհ և 20 տուժած «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 7 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Տեսախցիկը ֆիքսել է սարսափելի պայթյունի կադրերը «Սուրմալու» տոնավաճառում պայթյուն է տեղի ունեցել․ տեսանյութ Թալիբները կժամանեն Մոսկվա Ռուսական ինքնաթիռներն արգելափակված են Գերմանիայում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում ՌԴ քաղաքացին հայտնել է, որ «Հոլիդեյ» հյուրանոցում բուժքույրը գողացել է իր կնոջ ոսկյա մատանին Որեւէ մեկիդ չենք խնդրել Սերժ մերժել ու պաչել կապիտուլյացիայի սիմվոլի ճակատը. Շարմազանով Ջրասուզակները Սևանում հայտնաբերել են եռամսյա հավաքների մասնակից 31-ամյա տղամադու դին Ռուբեն Ռուբինյանը փորձառու դեսպան Սերդար Քըլըչին զանգելիս թուրքերենով է բարևում Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասների մոտ հայերը հանրահավաք են անելու Այսօր Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն է Սառցասարի ուղղությամբ ադրբեջանցիներն առաջխաղացում են ունեցել Երևանում Mazda 6-ը մխրճվել է կանգառի մեջ. կան վիրավորներ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՊՆ Գեներալ Սեյրան Սարոյանին կհուղարկավորեն իր ծննդավայրում` Հայկաշենում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Հայաստանում այսօրվանից ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով 17-ամյա տղան ձերբակալվել է մորը խեղդամահ անելու կասկածանքով Որդու՝ Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի զինվորական հագուստով Կարին Տոնոյանը բարձրացել է Մասիսի գագաթ France Football պարբերականը հրապարակել է «Ոսկե գնդակ»-ի հավակնորդների ցուցակը Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման գործով մեղադրանք է առաջադրել նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանին Որդին դիմել է ոստիկանություն, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բժիշկների պատճառով մայրը մահացել է «Ալիևի ասելիքն այն է, որ հայերն ու ադրբեջանցիները կարող են համատեղ բնակվել, շփվել՝ առանց միջնորդների»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan