Աֆղանստանում կանանց արգելել են բժշկի գնալ առանց տղամարդու ուղեկցության

Աֆղանստանում կանանց արգելել են բժշկի գնալ առանց տղամարդու ուղեկցության

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, Times․am: «Թալիբան» շարժումը, որն Աֆղանստանում զավթել է իշխանությունը, արգելել է կանանց բժշկի գնալ առանց տղամարդու ուղեկցության: Այս մասին հայտնում է Корреспондент-ը։

Թալիբները որոշել են, որ կնոջը բուժելն առանց տղամարդու ուղեկցության «անբարոյականություն» է: Նախկինում կանայք կարող էին հիվանդանոց գնալ բարեկամուհիների ուղեկցությամբ, սակայն այսուհետ բժիշկները չպետք է ներս թողնեն այն կանանց, որոնք օգնության են դիմել առանց ամուսնու իմացության:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում