ՊՆ նախարարներին «նասկու» պես փոխում են, այս իշխանությունը մարտունակ բանակ չի ուզում ունենալ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, Times․am: Երեք տարվա ընթացքում պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներին «նասկու» պես փոխելը նշանակում է, որ այս իշխանությունը շահագրգռված չէ մարտունակ բանակ ունենալ։ Այս մասին երկուշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը։
«Այսպիսի բյուջեով հնարավոր չէ ունենալ մարտունակ բանակ։ Երեք տարվա ընթացքում երեք անգամ պաշտպանական գերատեսչության ղեկավար «նասկու» պես փոխելը նշանակում է, որ իշխանությունն ուղղակի շահագրգռված չէ մարտունակ բանակ ունենալ», – ասել է նա։
Քոչարյանը նաև նկատել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում հակառակորդն օկուպացրել է ոչ թե 40 քկմ տարածք, ինչպես հայտարարել է իշխանությունը, այլ շատ ավելին չի վերահսկում։
«Ուղղակի խայտառակություն է, որ մեկ-երկու դիրքային կռիվների արդյունքում երեսուն զինվորական գերի է ընկնում։ Սա ուղղակի խոսում է բանակում առկա լրջագույն խնդիրների մասին», – նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում