Արթիկում ճանապարհը չզիջելու պատճառով դանակահարել են վարորդին. տեսանյութ

Արթիկում ճանապարհը չզիջելու պատճառով դանակահարել են վարորդին. տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, Times․am: Հունվարի 3-ին Արթիկ քաղաքի ավտոկայանին հարակից տարածքում մեքենայի ճանապարհը չզիջելու պատճառով առաջացած վիճաբանության ընթացքում վարորդներից մեկը դանակահարել էր մյուսին։ Այդ մասին ոստիկանության Արթիկի բաժնում ահազանգ ստացվեց գիշերը, ժամը 1.30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը կատարվածի վերաբերյալ տուժողից որևէ հանգամանալից բացատրություն չլսեց։ Վստահեցնում էր, թե Արթիկ քաղաքում, վայր ընկնելու հետևանքով է վնասվածքը ստացել, այլ հանգամանքներ էլ չի հիշում, քանի որ ալկոհոլի ազդեցության տակ է։ Այսուհանդերձ ձեռնարկված անհետաձգելի միջոցառումներով Արթիկի քրեական հետախույզներին հաջողվեց պարզել, որ մեքենայի ճանապարհը չզիջելու պատճառով ծագած վիճաբանության ժամանակ տուժողին դանակահարել է Արթիկ քաղաքի Տուֆագործների փողոցի 32-ամյա մի բնակիչ։ Բացատրական աշխատանքի շնորհիվ նույն օրը, լուսադեմին, կասկածվողը ներկայացավ ոստիկանության Արթիկի բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն՝ նշելով, որ դանակը գցել է դիտահորը:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ձեռնարկվում են միջոցառումներ` հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Հանգամանքները քննությամբ պարզվում են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում