AM | RU
USD
EUR
RUB

Մելիք Մանուկյանի սպանության փորձի գործով մեղադրյալներն արդարացվել են

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, Times․am: ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանի նկատմամբ շուրջ 2.5 տարի առաջ իրականացված սպանության գործով արդարացման դատական ակտ է կայացվել։ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գոռ Շահբազյանի նախագահությամբ, հրապարակել է վճիռը, համաձայն որի՝ ամբաստանյալներ Արթուր Մխիթարյանը, Ջեմսիկ Մարտիրոսյանը և Պետրոս Էլբակյանն արդարացվել են՝ սպանության փորձի, ապօրինի զենք-զինամթերքի և գույքի դիտավորության ոչնչացման դրվագներով։ Ամբաստանյալներից մեկը՝ Ջեմսիկ Մարտիրոսյանը, մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը) առաջադրված մեղադրանքում՝ դատապարտվելով ազատազրկման՝ 4 տարի 6 ամիս ժամկետով։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին դատարանից։

Հիշեցնենք, որ Մելիք Մանուկյանի սպանության ենթադրյալ փորձը տեղի է ունեցել 2019թ օգոստոսի 2-ին՝ Երեւան-Սեւան ավտոճանապարհին, Մելիք Մանուկյանին պատկանող ապակե տարաների գործարանի մոտ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 34-104 -րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձը եւ ՔՕ 235 -րդ հոդվածի 1-ին կետի՝ ապօրինի կերպով զենք–զինամթերք ձեռք բերելը, պահելը հոդվածների հատկանիշներով: Գործի շրջանակներում կալանավորվել են Շիրակի մարզի բնակիչներ 56-ամյա Արթուր Մխիթարյանը, 53-ամյա Պետրոս Էլբակյանը եւ 45-ամյա Ջեմսիկ Մարտիրոսյանը, որոնք չեն ընդունում առաջադրված մեղադրանքը և հերքում են իրենց առնչությունը կատարված դեպքի հետ։

Մելիք Մանուկյանն այս գործով ունի տուժողի կարգավիճակ։

Լրահոս
Հայաստանում կան մի շարք դժվարանցանելի ճանապարհներ Հունաստանը լուսավորված է հայոց եռագույնով ՔՊ-ական պատգամավորները Դավիթ Տոնոյանին ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել Երևանի քաղաքապետարանը սկսել է տուգանել պոլիէթիլենային չթույլատրված տոպրակներ օգտագործող տնտեսվարողներին «Դուխով» տղերքի և գյուղապետերի միջոցով չպետք է սահմանը պաշտպանվի, դա պետության ֆունկցիան է ԱՄՆ-ն շարժական հոսպիտալի համար նախատեսված բժշկական սարքավորումներ է նվիրաբերել Հայաստանին ԱՄՆ-ն առաջարկում է պատժամիջոցներ կիրառել Մարգարիտա Սիմոնյանի, Վլադիմիր Սոլովյովի և Կոնստանտին Էռնստի դեմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն անհրաժեշտ է համարում օգնություն ցուցաբերել Տաջիկստանին՝ Աֆղանստանից եկող սպառնալիքները զսպելու համար «Բարսելոնան» Գավիի հրաժարագինը կսահմանի 1 միլիարդ եվրո Բերման են ենթարկվել «Դատապարտյալների հիվանդանոցի» պետն ու մի քանի աշխատակիցներ «Ռոսատոմ»-ը և Հայկական ԱԷԿ-ը համաձայնագիր են ստորագրել ՀՀ-ում նոր ատոմային էներգաբլոկների կառուցման մասին Հայաստանում հեղուկ գազը կթանկանա․ պատգամավոր Լաչինի միջանցքով այցելության կարգը սահմանում է ռուս խաղաղապահների հրամանատարությունը. Զախարովա Թուրքիան Անթալիայի դիվանագիտական ֆորումին հրավիրել է նաև Հայաստանին 25 մլն ԱՄՆ դոլար Ամերիաբանկին՝ մասնավոր հատվածին վարկեր տրամադրելու նպատակով Կառավարությունը հավանություն չտվեց նվազագույն աշխատավարձը բարձրացնելու նախագծին Ոստիկանապետի ընտանիքին պատկանող մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք Քրիստոսի արձանը կառուցելը իմ ընտանիքի ցանկությունն է, այն երկրում հույսի արթնացման, լույսի և վերելքի խորհրդանիշ կդառնա Սահմանազատման հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի. ԱԳՆ-ն արձագանքել է Բայրամովի հայտարարությանը Օգտվելով իմ իրավունքից՝ մեղադրանքը չեմ ընդունում․ Արտակ Դավթյանը ցուցմունք է տվել․ «Ժողովուրդ» Փաշինյանն ու իր ստրուկները․ ոչ մեկն իրավունք չունի ինքնուրույն որոշելու իր ճակատագիրը․ «Հրապարակ» Երևանի և 6 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի․ ՀԷՑ Առողջապահության նախարարը խոչընդոտում է երիտասարդ զույգերին ամուսնանալ. «Ժողովուրդ» Մոլդովայում հնարավոր է հայտարարվի արտակարգ դրություն Հայաստանի մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում Մամիկոն Ասլանյանը կմնա կալանավորված․ դատարանը մերժեց փաստաբանների բողոքը Հայ ազգը դեռ պետք է շնորհակալ լինի, որ ցեղասպանությունը հարցականի տակ չեն դնում Ձեզ կրկին փորձում են խաբել․ Կարեն Ճշմարիտյան Այն, ինչ այսօր թուրքական կողմը մատուցում է որպես զիջում, իրականում հասանելի էր առանց նախապայմանների ՀԾԿՀ-ն ընդունել է գազի սակագների վերանայման վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա»-ի հայտը Հայկական կողմը փաթեթ է փոխանցել ՌԴ-ին և Ադրբեջանին, մանրամասները չեմ կարող հրապարակել Անձնական նկատառումներով որոշել եմ դադարեցնել լիազորությունս․ Յոլյան Բաքվի հայատյաց ու հայասպան քաղաքականությունն ունի հստակ ժամանակագրություն. Արցախի ՄԻՊ Հնարավոր է, որ հանրությունը խնդիր ունի ընդդիմության առաջնորդների հետ, չեն վստահում, չեն սիրում. Վանեցյան Բաքուն Պապի միջնորդությունն է ակնկալում Երևանի հետ տարաձայնությունները կարգավորելու հարցում Արցախում ուշադրություն չեն դարձնում ադրբեջանցիների՝ բնակարանները գնելու առաջարկին Պնդումը, որ Մանվել Գրիգորյանի գույքը ենթակա է բռնագանձման, դատախազության կողմից ճնշում է Ընդդիմադիր խորհրդարանականները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի հանրությունը տեղեկանա, թե ինչ են բանակցում Հայաստանն ու Թուրքիան Թուրքիայում նավթատար է պայթել․ տեսանյութ Էրդողանը կառավարության նիստին կքննարկի բանագնացների հանդիպման արդյունքները․ «Huriyet»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan