AM | RU
USD
EUR
RUB

Որպես ՀԱՊԿ նախագահող երկիր Հայաստանը հիմնական դերը խաղաց բոլոր փաստաթղթային որոշումների կայացման հարցում. Շոյգուն՝ Պուտինին

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, Times․am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքային հանդիպում է անցկացրել երկրի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, որի ընթացքում նախարարը ներկայացրել է Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործունեությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Կրեմլի պաշտոնական կայքը, Շոյգուն շեշտել է, որ Հայաստանը, որպես ՀԱՊԿ նախագահող երկիր, պետք է խաղար հիմնական դերը բոլոր փաստաթղթային որոշումների կայացման հարցում, և այդ ամենն արվել է: Ժամանակին ու շատ կարճ ժամանակում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը տեղակայվել են Ղազախստանում, հսկողության տակ վերցրել առանձնահատուկ կարևորություն ունեցող 14 օբյեկտ:

«Դրանք կապի, էներգետիկայի, պետության կենսագործունեության ու գործունակության ապահովման համար պատասխանատու օբյեկտներ են: Այդ թվում, Ղազախստանի ղեկավարության խնդրանքով ու Ձեր հանձնարարականով հսկողության տակ են վերցվել մի շարք օբյեկտներ, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում ահաբեկիչների վերահսկողության տակ անցնելու դեպքում»,- նշել է Շոյգուն:

ՌԴ պաշտպանության նախարարն ընդգծել է նաև, որ այս պահին կառավարումը կայուն է, ՀԱՊԿ խաղաղապահ ուժերն աշխատում են լիարժեք փոխգործակցության պայմաններում:

«Հաստատել ենք զորքի փուլային դուրսբերման ու օբյեկտները Ղազախստանի հսկողությանը հանձնելու որոշումը: Դուրսբերումը սկսվում է այսօր: Վաղը 14 ինքնաթիռներով դուրս ենք հանում մեր գործընկերների՝ Հայաստանի, Տաջիկստանի, Բելառուսի խաղաղապահ ուժերը: Պլանավորվում է ամբողջ աշխատանքն ավարտել հունվարի 19-ին»,- հավելել է նա:

Վլադիմիր Պուտինն էլ նշել է, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը շատ կարևոր դեր են խաղացել Ղազախստանում իրավիճակի կայունացման հարցում:

«Շատ կարևոր է, որ իրավիճակը կարգավորվեց ՀԱՊԿ օգնությամբ: Սա, ըստ էության, ՀԱՊԿ ուժերի առաջին նման օպերացիան էր: Միացյալ ջանքերով մենք շատ կարևոր խնդիր լուծեցինք: Կարողացանք արագ կենտրոնացնել բոլոր անհրաժեշտ ուժերն ու միջոցները, ռեսուրսները: Ամեն ինչ աշխատեց ժամացույցի նման. արագ, կազմակերպված ու արդյունավետ»,- հավելել է ՌԴ նախագահը:

Լրահոս
ՔՊ-ական պատգամավորները գինարբուք են կազմակերպել խորհրդարանում․ «Ժողովուրդ» Երևանի և 4 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի. ՀԷՑ Փաշինյանի հետ սելֆի արած քննիչները բարձր պաշտոններ են ստանում. «Ժողովուրդ» Հայաստանում կան մի շարք դժվարանցանելի ճանապարհներ Հունաստանը լուսավորված է հայոց եռագույնով ՔՊ-ական պատգամավորները Դավիթ Տոնոյանին ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել Երևանի քաղաքապետարանը սկսել է տուգանել պոլիէթիլենային չթույլատրված տոպրակներ օգտագործող տնտեսվարողներին «Դուխով» տղերքի և գյուղապետերի միջոցով չպետք է սահմանը պաշտպանվի, դա պետության ֆունկցիան է ԱՄՆ-ն շարժական հոսպիտալի համար նախատեսված բժշկական սարքավորումներ է նվիրաբերել Հայաստանին ԱՄՆ-ն առաջարկում է պատժամիջոցներ կիրառել Մարգարիտա Սիմոնյանի, Վլադիմիր Սոլովյովի և Կոնստանտին Էռնստի դեմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն անհրաժեշտ է համարում օգնություն ցուցաբերել Տաջիկստանին՝ Աֆղանստանից եկող սպառնալիքները զսպելու համար «Բարսելոնան» Գավիի հրաժարագինը կսահմանի 1 միլիարդ եվրո Բերման են ենթարկվել «Դատապարտյալների հիվանդանոցի» պետն ու մի քանի աշխատակիցներ «Ռոսատոմ»-ը և Հայկական ԱԷԿ-ը համաձայնագիր են ստորագրել ՀՀ-ում նոր ատոմային էներգաբլոկների կառուցման մասին Հայաստանում հեղուկ գազը կթանկանա․ պատգամավոր Լաչինի միջանցքով այցելության կարգը սահմանում է ռուս խաղաղապահների հրամանատարությունը. Զախարովա Թուրքիան Անթալիայի դիվանագիտական ֆորումին հրավիրել է նաև Հայաստանին 25 մլն ԱՄՆ դոլար Ամերիաբանկին՝ մասնավոր հատվածին վարկեր տրամադրելու նպատակով Կառավարությունը հավանություն չտվեց նվազագույն աշխատավարձը բարձրացնելու նախագծին Ոստիկանապետի ընտանիքին պատկանող մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք Քրիստոսի արձանը կառուցելը իմ ընտանիքի ցանկությունն է, այն երկրում հույսի արթնացման, լույսի և վերելքի խորհրդանիշ կդառնա Սահմանազատման հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի. ԱԳՆ-ն արձագանքել է Բայրամովի հայտարարությանը Օգտվելով իմ իրավունքից՝ մեղադրանքը չեմ ընդունում․ Արտակ Դավթյանը ցուցմունք է տվել․ «Ժողովուրդ» Փաշինյանն ու իր ստրուկները․ ոչ մեկն իրավունք չունի ինքնուրույն որոշելու իր ճակատագիրը․ «Հրապարակ» Երևանի և 6 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի․ ՀԷՑ Առողջապահության նախարարը խոչընդոտում է երիտասարդ զույգերին ամուսնանալ. «Ժողովուրդ» Մոլդովայում հնարավոր է հայտարարվի արտակարգ դրություն Հայաստանի մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում Մամիկոն Ասլանյանը կմնա կալանավորված․ դատարանը մերժեց փաստաբանների բողոքը Հայ ազգը դեռ պետք է շնորհակալ լինի, որ ցեղասպանությունը հարցականի տակ չեն դնում Ձեզ կրկին փորձում են խաբել․ Կարեն Ճշմարիտյան Այն, ինչ այսօր թուրքական կողմը մատուցում է որպես զիջում, իրականում հասանելի էր առանց նախապայմանների ՀԾԿՀ-ն ընդունել է գազի սակագների վերանայման վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա»-ի հայտը Հայկական կողմը փաթեթ է փոխանցել ՌԴ-ին և Ադրբեջանին, մանրամասները չեմ կարող հրապարակել Անձնական նկատառումներով որոշել եմ դադարեցնել լիազորությունս․ Յոլյան Բաքվի հայատյաց ու հայասպան քաղաքականությունն ունի հստակ ժամանակագրություն. Արցախի ՄԻՊ Հնարավոր է, որ հանրությունը խնդիր ունի ընդդիմության առաջնորդների հետ, չեն վստահում, չեն սիրում. Վանեցյան Բաքուն Պապի միջնորդությունն է ակնկալում Երևանի հետ տարաձայնությունները կարգավորելու հարցում Արցախում ուշադրություն չեն դարձնում ադրբեջանցիների՝ բնակարանները գնելու առաջարկին Պնդումը, որ Մանվել Գրիգորյանի գույքը ենթակա է բռնագանձման, դատախազության կողմից ճնշում է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan