Իշխանության ներկայացուցիչները երբ միայնակ են լինում, ազատ գործելու իրավունք են ստանում․ Վանեցյան․ տեսանյութ

Իշխանության ներկայացուցիչները երբ միայնակ են լինում, ազատ գործելու իրավունք են ստանում․ Վանեցյան․ տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, Times․am: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ինչու էր համաձայնել իշխանության ներկայացուցիչների հետ գործուղման մեկնել ԱՄՆ։

«Իշխանության ներկայացուցիչները երբ լինում են միայնակ, ներկայացնում են միայն իրենց տեսակետը, այսինքն՝ այլ տեսակետ մեր երկրից միջազգային կառույցներում չի ներկայացվում։ Դա իրենց ազատ գործելու իրավունք է տալիս։ Հետո զարմանում ենք, թե ինչու միջազգային կառույցներից չունենք արձագանքներ Հայաստանում տիրող իրավիճակի մասին, ինչու ընդդիմության կողմից Հայաստանի ներսում բարձրացվող հարցերի մասին տեղեկացված չեն մեր միջազգային գործընկերները։ Ես իշխանության հետ ճանապարհ չեմ գնում, ես ԱԺ պատգամավոր եմ, ով ունի լիազորություններ, պարտականություններ և պարտականություն՝ իր ընտրողի առջև։ Կարծում եմ, որ ընդդիմության ընտրողների ձայնը պետք է լսելի դարձնել միջազգային ատյաններում», – ասաց Վանեցյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում